Ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց հավաքը: Դա այն ժամանակ էր, երբ ոստիկանների ներկայացուցիչները մարդկանց մեջ էին ու հորդորում էին հեռանալ: Ավելի վաղ ցույցն առաջնորդողները հայտնել էին, որ իրենց հետ կանայք ու երեխաներ կան, եւ չեն ցանկանում բախում լինի:
Ցուցարարներից մեկի գլուխը վիրավոր է, սակայն նրան շարունակում էին տանել: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վնասվածք ստացածին հարցրեց, թե ինչից է գլուխը պատռվել: Երիտասարդը չպատասխանեց, փոխարենը ոստիկաններն ասացին, որ նա ընկել է:
«Ազատություն» ռ/կ-ի տեղեկացմամբ, Սարի թաղում գտնվող իրենց գործընկերները քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման են ենթարկվել, նրանք ծեծվել են: Փոխոստիկանապետ Օսիպյանը ասաց, որ տեղյակ չէ կատարվածին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ