Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը 5 րոպե տվեց հեռանալու համար

Հուլիս 29,2016 22:40

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հորդորեց հեռանալ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ու տանել ժողովրդին: Նա ասաց, որ արդեն վնասված ոստիկան կա, քանի որ քարեր են նետվել: Արմեն Մարտիրոսյանը, սակայն, պնդեց, որ սադրիչներ են հրահրումներ արել:

Աշոտ Կարապետյանը շարունակեց բանակցել Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հետ:  Լեւոն Բարսեղյանը պնդում էր, որ փայտերով ու քարերով խփողները ցուցարարները չեն: Կարապետյանը 5 րոպե ժամանակ տվեց հեռանալու համար: Նա ասաց, որ ՊՊԾ գնդի տարածքում կրակոցներ են, ինչը վտանգավոր է ցուցարարների համար

Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին դիմեց «այ պատգամավորով», ինչը զայրացրեց պատգամավորին: Երանոսյանը պնդում է, որ հավաքը թույլ չեն տալու:  Ցուցարարները անդրդվելի են: Նրանց նաեւ չեն պարզաբանում, թե ինչ կրակոցներ են հնչել ՊՊԾ գնդի տարածքում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031