Լրահոս
Օրվա լրահոսը

Բախում սկսվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ

Հուլիս 29,2016 22:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակի հարթակից հայտարարված երթի երթուղին անսպասելի շեղվեց: Երթի մասնակիցները անակնկալ Նար Դոսի կողմից կողմ թեքվեցին դեպի Սարի Թաղ եւ ոստիկաններին չհաջողվեց կանխել նրանց մուտքը: Սարի թաղից դեպի ՊՊԾ գունդը տանող ճանապարհ կա: Սարի թաղի բնակիչները իրենք են ճանապարհը ցույց տալիս, եւ կոչ անում մեկը մյուսին հետեւել:  Ցուցարարները   «Սասնա ծռեր» են վանկարկում:

Իսկ Խորենացի փողոցում գնալով ոստիկանական ավելի մեծ ուժեր են կետրոնացվում: ՊՊԾ գնդի կողմից մի քանի պայթյուն լսվեց, նաեւ կրակոցների ձայներ: Ոստիկանները շարժվում են Սարի թաղ հասած ցուցարարներին: Նրանք այստեղ էլ են պատ կազմել: Դիմակավորված ոստիկաններ էլ են եկել, 5-6 ոստիկանական ավտոբուս է ժամանել:  Երեւանի փոխսոտիկանապետ Վալերի Օսիպյանն է ղեկավարում գործողությունները, նա զսպվածության կոչ է անում: Մի կին դիմեց  նրան. «Սա բռնապետությո՞ւն է, թե դեկոկրատական երկիր»:

Վալերի Օսիպյանը չպատասխանեց Ազատություն ռ/կ-ի հարցին, թե ինչ պայթյուններ են տեղի ունեցել: Բախում սկսվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Կիրառվեցին հատուկ միջոցներ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031