Ազատության հրապարակից դեպի Խորենացի փողոց գնացող ցուցարարները ճանապարհի կեսից ոստիկաններին անակնկալի բերեցին, երթուղին փոխելով:
Նրանք Նար-դոս փողոցի միջնամասով բարձրացան դեպի Սարի թաղ: Այս պահին դժվար է ասել՝ արդյոք բոլոր ցուցարարներն են, թե նրանք կիսվել են:
Ոստիկանները փորձեցին պատ կազմել՝ խոչընդոտելու, բայց նրանց չհաջողվեց:
Այս պահին ցուցարարները գոռում են «Սարի թաղ», հետո կոչ անում՝ «ով քնած է, արթուն կացեք»:
Կարդացեք նաև
Երթի մասնակիցները դեռ Ազատության հրապարակում էին որոշում ընդունել այսօր գիշերել Սարի թաղում՝ այդկերպ պաշտպանելու «Սասնա Ծռերին» հնարավոր հարձակումներից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ