«Հող հանձնողին հանձնել հողին». ու այլ կարգախոսներով ու սուլոցներով բողոքի երթը Ազատության հրապարակից դեպի Խորենացի փողոց շարունակվում է: Ցուցարարները ճանապարհի մեծ մասն արդեն անցել են:
Մինչ ճանապարհ ընկնելը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ընթերցեց այսօր ձերբակալված Ալբերտ Բաղդասարյանի նախատեսած կոչը, որը նաեւ Սասնա ծռերի կոչն է:
Կոչն ուղղված էր ՀՀ մյուս քաղաքների բնակիչներին. «Նա այսօր այստեղ պետք է ներկայացներ, բայց նրան ձերբակալել են: Ժամանակն է, որ ՀՀ մյուս քաղաքներում եւ գյուղերում քաղաքացիները համախմբվեն: Այս պահին կարող են սկսել անհնազանդության գործողությունները՝ փակել ճանապարհներ, խաղաղ անհնազանդության քայլեր անեն: Այդ գործողություններն ընդհանուր կապ կարող են տալ համազգային այս ընդվզմանը: Օրինակ փակել միջքաղաքային կարեւոր նշանակության ճանապարհներ»:
Եղիշե Պետրոսյանն էլ նկատեց, որ ամեն օր էլ խնդիր ենք ունենալու. «Այսօր ձերբակալվել է խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը, երեւի վաղը ազատ կարձակեն, որովհետեւ հիմքեր չեն ունենա երեւի երկար պահելու, այսօր կպահեն, վաղը բաց կթողնեն»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, ամեն օր իրենց են մոտենում այս կամ այն քաղաքացիներ ու լուծումներ առաջարկում՝ քննադատելով իրենց գործողությունները. «Դրանք լավ ֆիլմերի սյուժեներ գուցե կլինեն, բայց կոչ եմ անում՝ ինքնակազմակերպվեք, ժամանակն է, եթե ունեք այդ տաղանդը, կարող եք այդ դրսեւորումներն իրականացնել ձեր գեղերում, ձեր շրջկենտրոններում, արեք այդ ակցիաները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ