Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ փախուստի էր դիմել Գյումրու 102-րդ ռազմաբազայի Սևերսկի զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը, որին որոնելուց հետո երեկ վերջապես գտել են մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում: Քանի որ ռազմաբազայի ղեկավարությունը վերջինիս փախուստի մասին հայտնել էր ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով հետախուզում հայտարարել, մենք ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ էր զինծառայողը դիմել փախուստի, զրուցե՞լ են արդյոք այս թեմայով զինծառայողի կամ ռազմաբազայի ղեկավարության հետ: Ոստիկանությունից մեկ անգամ ևս ասացին, որ վերջինս մեկնել էր մայրաքաղաք կյանք անելու. փաստաթղթերը թողել էր Գյումրիում:
Ոստիկանությունում կարծիք հայտնեցին, որ նա բավական բարձր աշխատավարձ է ստանում ու եթե անգամ զոռով դուրս անես, Գյումրիից չի գնա, պարզապես իր հաճույքների հետևից ընկնելով՝ մոռացել է պարտականությունները:
Ի դեպ, այսօր Վալերի Պերմյակովի դատավարությանը մասնակցելու համար մենք եղանք ռազմաբազայում. մուտքի մոտ հերթապահում էին զինված զինծառայողները: Այսպես ասած, դատարանի շենքի դուրս նույնպես կանգնած էին մի խումբ զինծառայողներ, որոնք փորձում էին վերահսկողության տակ պահել անցուդարձը: Մի խոսքով, այսօր ռազմաբազայում խստեցված ռեժիմով էին աշխատում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«պարզապես իր հաճույքների հետևից ընկնելով՝ մոռացել է պարտականությունները»
ու՞մ էք ձեռ արնում…
Երկու նկատողություն. (չնայած հավանական է, որ չեք հրապարակի սա)
Որտե՞ղ է տեսանյութը.
Եթե դուք չեք ընդունում լատինատառ մեկնաբանությունը, ինչու՞ է ձեր կայքը սպասարկվում կիսահայերեն կիսաանգլերեն (Գէորգ says: Հուլիս 29, 2016 at 21:58)
Կանոնակարգ սահմանելուց նախ աշխատեք ձեր սխալների վրա
Ապրես , Գուրգեն ջան, շատ ճիշտ դիտարկում է