Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «ՊՊԾ գնդի տարածքում ռուսական Ալֆայից են թե վարձկաններ, չգիտեմ»

Հուլիս 29,2016 20:50

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս պահին Ազատության հրապարակի հարթակում է եւ քաղաքացիներին կոչ է անում ֆիզիկապես ներկա գտնվել. «Մեզ այսօր պետք է ֆիզիկական մասնակցություն, հոգեկան աջակցությունից շատ շնորհակալ ենք»,-ասաց պարոն Մարտիրոսյանը հավաքվածների հետ կիսվելով իր ունեցած տեղեկատվությունը.

«Ըստ, իմ տեղեկությունների կամ ինչպես ոմանք են սիրում ասել, ըստ օդում կախված լուրերի, ՊՊԾ գնդի տարածքում աշխատում են ռուս դիպուկահարներ, ես պահանջում եմ, որ պաշտոնատար անձինք հստակ պատասխանեն` որքանով է ճիշտ այդ տեղեկատվությունը:  Ոչ թե մեր հայ դիպուկահարներն են աշխատում, այլ ռուս դիպուկահարները: Թե հիմա Ալֆայից են, թե վարձկան են չգիտեմ»:
Նա ասաց, որ մարզերում էլ ժողովուրդը սկսել է ակտիվություն ցուցաբերել:

Նրա համոզմամբ, իշխանությունները ազատամարտիկների դեմ երկարաժամկետ կտրվածքով պայքարելու ճանապարհն են ընտրել. «Ամեն օր, ամեն պահի, ամեն հնարավորություն որսում են, որպեսզի վիրավորեն: Ոչ թե գրոհ են կազմակերպում, այլ հյուծիչ պատերազմ են իրականացնում: Մեր ազատամարտիկ ապստամբները բարոյական բարձր արժեք կրող անձինք են եւ դա ցույց տվեցին ոստիկաններին ազատ արձակելով: Ի հակադրություն դրան՝ իշխանությունները հերթական անգամ, երդման ուխտադրուժ եղան, բոլոր պայմանավորվածություններն ի չիք արեցին եւ նման դիպուկահար կրակոցներով փորձում են չեզոքացնել նրանց»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Նույն սցենարն է, ինչ մարտի մեկին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031