Սլովակիայի Պապրադ քաղաքում ավարտվեց շախմատի 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցում էին 54 հավաքական թիմեր:
Հայաստանի հավաքականը եզրափակիչ տուրում 4-0 չոր հաշվով հաղթեց Սերբիային եւ թիմային 14 միավորով դարձավ բրոնզե մեդալակիր: Մեր պատանիները ընդամենը մեկ միավոր ետ մնացին Ռուսաստանի իրենց հասակակիցներից: Իսկ Հաղթող ճանաչվեց Իրանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ wyco2016chesss.sk-ի