«Չնայած իրավապահների պահանջին՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում, ինչին իրավապահների կողմից պատասխան է տրվում»,-րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրում է ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:
Խորենացի փողոցի արգելապատնեշը, որն արդեն 13 օր է փակ է, այս պահին կրկին բացվեց, որպեսզի մուտք գործեն ոստիկաններով լի ավտոբուսները:
«Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաեւ, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից եւս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն»,-կրկին իր ֆեյսբուքյան էջում գրեց Աշոտ Ահարոնյանը:
Ոստիկանությունը մեծահասակներին կոչ է անում իրենց անչափահաս երեխաներին զերծ պահեն հանրահավաքին մասնակցելուց` նրանց անվատնգությունից ելնելով:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ