«Եթե մեզ թվումա, որ էդ 18000 ոստիկանները, նվիրական երդում տված, վահան առել ու կանգնել են իշխանությանը պաշտպանելու, նման բան չկա»,-այսօր այս մասին ասաց գրող Գոռ Հարությունյանը:
Նրա կարծիքով` ծիծաղելի կլինի, որ կրտսեր սերժանտը կամ շարքայինը ինչ-որ գաղափարական մոտիվացիա ունենա և գնացել, դարձել է ոստիկան, պաշտպանում է իշխանական թևը. «Չի լինում էդպես: Էդ մարդը գնացել է, աշխատում է ոստիկանությունում գումար վաստակելու համար, որ դուրս գա, անելու բան չի ունենա: Ինքը, ըստ էության փրկում է իր աշխատանքը, ոչ մի ավել բան:
Ամենախոցելի զանգվածն ինքն է, որ 80 հազարի համար ամեն րոպե պատրաստ է մահվան, Սարի թաղի դեպքերը օրինակ, երաշխավորված չեն: 80 հազարով գնել են էդ մարդու կյանքը, իսկ էդ համազգեստը հանեք ու գնացեք հետը մի տեղ կամ պատերազմի դաշտ, գուցե մեզանից 5 անգամ շատ հերոսություն անի: Հարցն էստեղ բաժանել տիրելու մեջ է. մեզ խավերի են բաժանել»:
Նա նաև անդրադարձավ «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչ անվանելուն. «Հայաստանում երբեք չեն եղել ահաբեկիչներ: Ահաբեկիչը պատանդի հետ հաց չի ուտում, չի քննարկում ինչ-որ բաներ: Ես կես կատակ կես լուրջ ասում էի` ամենաուրախը երևի Օսիպյանն է, լավ դինջացավ: Հիմա էս օրերին վազքի մեջ էր լինելու: Պատա՞նդ էր Օսիպյանը, ու՞մ էր պատանդ, Պավլիկի՞ն: Ի՞նչ եղավ էդ պատանդների հետ»:
Կարդացեք նաև
Գրող Դավիթ Մշեցին անդրադարձավ նաև մտավորականների նամակին` զենքը վայր դնելու մասին. «Աշխարհի բոլոր հեղափոխությունները գալիս են մտավորականությունից: Ուր են մեր մտավորականները, չկան: Ես պաշտոնապես ասում եմ` Զեյթունցյանի, Դավոյանի արժեքների դիմաց խոնարհվում եմ, բայց փառավոր կերպով թքել եմ բոլորիդ մտավորական հորջորջված կոչումի վրա, եթե դուք պետք է լինեք էս ազգի մտավորականը»:
Գոռ Հարությունյանը նշեց, որ շատ ու շատ մարդիկ հնարավոր է այս քաղաքական աժիոտաժը չկիսեն ու նաև դատապարտող հայտարարություններ անեն, նա ոչ մի խնդիր չի տեսնում այդ ամենի մեջ:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Ախպեր ջան, իսկ ամեն թքողի մտավորական պետք է հորջորջենք? Դավոյանը մեծություն է, էսօրվա թիվ մեկ բանաստեղծը: Նա ուզում ա խաղաղություն: Դեռ ոստիկանների հետ նկարվելը հայրենասիրություն չի: