Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանի պահման պայմանները նկարահանելու առաջարկը կփոխանցվի ՄԻՊ-ին (Տեսանյութ)

Հուլիս 29,2016 18:44

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն առաջիկայում էլ կայցելեն «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամ Ալեք Ենիգոմշյանին եւ կուսումնասիրեն նրա պահման պայմանները: Այս մասին այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: Նա հիշեցրեց, որ ՄԻՊ աշխատակիցներն այսօր էլ այցելել են նրան:

«ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով: Միայն հեռախոսով ստացած ահազանգերի թիվն անցնում է 120-ը: Դրանք հիմնականում վերաբերել են բերման ենթարկվելու դեպքերին: Քաղաքացիները պնդում էին, որ բերման  ենթարկվելուց խախտվել են իրենց իրավունքները: Մեզ համար վարույթ սկսելու հիմք են հանդիսացել նաեւ ԶԼՄ-ների հրապարակումները: Արդեն իսկ որոշ գործեր մեր կողմից ուղարկվել են ՀՔԾ` մասնավորապես Դավիթ Սանասարյանի եւ Վաղինակ Շուշանյանի մասով: Որոշ գործեր ուղարկվել են դատախազություն»,-ամփոփելով վերջին օրերի աշխատանքը` ասաց ՄԻՊ խոսնակը:

Զոհրապ Եգանյանն արձագանքեց նաեւ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Պավել  Մանուկյանի եւ նրա որդու` Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի  առաջարկին, այն է` միջնորդել, որպեսզի մի խումբ լրագրողների հետ միասին պաշտպանը մուտք գործի դատապարտյալների հիվանդանոց, որտեղ, ըստ փաստաբանի,  նվաստացուցիչ պայմաններում է պահվում Արամ Մանուկյանը: Փաստաբանը լրագրողներին առաջարկեց ՄԻՊ-ի միջնորդությամբ նկարահանել Արամ Մանուկյանի պահման պայմանները:

«Առաջարկը կփոխանցեմ պաշտպանին»,-ասաց Եգանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031