Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Stratfor-ը ՊՊԾ գնդի տարածքի գրավման միջադեպը կապում է ԼՂ խնդրի հետ. «Ազատություն»

Հուլիս 29,2016 18:37

Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքի գրավման հետ կապված միջադեպը ցույց է տալիս, թե Ղարաբաղի հարցում մանևրելու որքան փոքր հնարավորություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի վարչախումբը, որն արդեն իսկ Ռուսաստանի և Արևմուտքի կողմից ճնշման տակ է՝ Ադրբեջանի հետ տարածքային վեճի պատճառով, գրում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը՝ անդրադառնալով երևանյան իրադարձություններին:

«Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը «Հիմնադիր խորհրդարանի» կողմից զինված ուժով ոստիկանական շինության ապօրինի գրավումը չափազանց ագրեսիվ է համարում, և նոր պատանդների [շտապօգնության բուժանձնակազմի] պահումը, հավանաբար, բացասական ազդեցություն կունենա հասարակական կարծիքի վրա: Այդուհանդերձ, իշխանությունների գործողություններից հանրության դժգոհությունը աճում է: Եթե իշխանությունները չափազանց կոշտ միջոցներ գործադրեն դիմակայությունը հաղթահարելու համար, դա կարող է ավելի մեծ ու լայնամասշտաբ ցույցերի պատճառ դառնալ, իսկ թույլ արձագանքի դեպքում հանգուցալուծումը կարող է ձգձգվել և անկանխատեսելի հետևանքներ ունենալ», – փաստում է Stratfor-ը՝ հայաստանյան իրադարձություններին նվիրված հատուկ զեկույցում:

Ուշագրավ է, որ թեև ամերիկյան վերլուծաբանները հիշատակում են զինված խմբի գործողությունների «այլ շարժառիթների» մասին, հիմնական շեշտը, այնուամենայնիվ, դրվում է «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի վերջին տարածքային կորուստների» վրա:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031