Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժիշկները պատանդ չեն. այնտեղ ավելի լավ պատանդ կար` Օսիպյանը». Դավիթ Գյուրջինյան

Հուլիս 29,2016 18:33

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը վստահ է, որ շուտով ՊՊԾ գնդի ներսում գտնվող բժիշկները կմիանան մեզ:  «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա այս առիթով նշեց`հստակ չգիտենք, որ բժիշկները պատանդ են. «Բժիշկներից մեկի մայրն ասում է, որ տղան ասել է` իր վիճակը լավ է, ինքը պատանդ չէ: Այնտեղ ավելի լավ պատանդներ կային. օրինակ`Օսիպյանը…բայց նրանց բաց թողեցին, ուստի բժիշկներին վստահաբար նեղություն չեն տա, ուրեմն անելիք կա: Իրավաբան չլինելով ենք զգում, որ հազիվ պաշտոնյա ոստիկաններ կային իրենց մոտ, բայց բաց թողեցին խաղաղ ճանապարհով, մարդկային էր ու մեզանից ոչ մեկ էլ չէր կասկածում, որ նրանց գլխից այնտեղ մազ չի պակասի, և բժիշկները շուտով կմիանան մեզ»:

Դառնալով այն փաստին, որ միայն ՊՊԾ գնդի ներսում գտնվող բժիշկներին է սնունդ փոխանցվել և ոչ «Սասնա ծռերի» անդամներին` պարոն Գյուրջինյանը դա որակեց այսպես. «Դա մարդկային չէ և մարդասիրությունից հեռու է: Հետո էլ պիտի ասենք, թե բժիշկը երդում է տվել Հիպոկրատին, մարդասիրական քայլ է անում: Ժամանակն ամեն ինչ տեղը կդնի»:

Լեզվաբանը մտահոգված է, որ իշխանությունները ժողովրդի հետ սրտաբաց չխոսեցին, այլ ընդհակառակը` «հրավիրում էին» ոստիկանություն. «Այդ հրավիրելը լինում էր բռնությամբ, անհիմն, մենք բազմաթիվ տեսանյութերում ականատես էինք լինում, թե ինչպես նշանավոր գեղանկարչի գլուխը սեղմելով` մտցնում էին մեքենա, 70-նն անց կնոջ թևերը ոլորած էին տանում: Ուզում եմ մտածել, թե նա ի՞նչ կարող էր անել, եթե խաղաղ նստած էր այնտեղ: Տեսանք, թե ինչպես երկու հենակներով երիտասարդին չորս ոստիկաններ «փառավոր» գրկած տանում էին ոստիկանություն, էլ չասեմ, թե ինչպես էին բերման ենթարկում երիտասարդ աղջիկներին ու այդ ընթացքում ասում էին` «հարգելիս»: Այս օրերին այդ դիմելաձևը խայտառակ ձևով արժեզրկվեց»:

Իսկ թե ինչու մերժվեց մտավորականների հայտնի նամակը, պարոն Գյուրջինյանը նշեց. «Մտավորական բառի իմաստն էլ պետք է հասկանալ: Ամեն դիպլոմավոր մարդ մտավորական չէ, մտավորականը գլխում պետք է միտք ունենա, մտքի ոլորտում պիտի աշխատի, էլ չեմ ասում բարոյական նկարագրի մասին: Այդ դիմումն էլ մերժվեց ժողովրդի կողմից, քանի որ դա էլ նրա սրտի հետ չխոսեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031