Այսօր` հուլիսի 29-ին, Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար եւ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, Ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը, տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:
Հայ ազգային կոնգրես