Ռուսաստանի լրատվամիջոցների փոխանցմամբ, օգոստոսին Թուրքիայում ընկերական հանդիպում է նախատեսվում այդ երկրի եւ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների միջեւ, որին իր գործընկերոջը հրավիրել մտադիր է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թաիպ Էրդողանը: Սակայն Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե վերջինը չի կարող ներկա գտնվել այդ խաղին, քանի որ օգոստոս ամսվա գրաֆիկն արդեն կազմված է:
«Գործնականում օգոստոս ամիսն ամբողջությամբ զբաղված է եւ չեմ կարծում, թե դա կարող է լինել: Չնայած, ոչինչ բացառել հնարավոր չէ», – հայտարարել է Պեսկովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Topontiki.gr-ի