Քիչ առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգեց Արմենակ Կյուրեղյանը՝ հայտնելով, որ քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ներկայացել են որպես ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներ, առանց որևէ հիմնավորման և որևէ փաստաթուղթ ներկայացնելու, սպիտակ մեքենայով տարել են Ալբերտ Բաղդասարյանին: Ահազանգ ստացվեց նաև, որ Մերսեդես մակնիշի, 84OS764 պետհամարանիշով ավտոմեքենայով ոստիկանները տարել են Հասմիկ Էվոյանին: Այս պահին նրանց գտնվելու վայրը հայտնի չէ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ