Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ըսեք` ես հոս ի՞նչ կընեմ»,-ասել է Արսինե Խանջյանը` քննիչին (Տեսանյութ)

Հուլիս 29,2016 17:53

«Սփյուռքի համար ՀՀ-ի մեջ եղբայրասպանական երեւույթներ պարունակող իրողությունները մտահոգիչ են»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր ասաց կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը` Ատոմ Էգոյանի կինը, որին օրերս մի խումբ ցուցարարների հետ բերման  էին ենթարկել:

Արսինե Խանջյանը պատմեց, որ հուլիսի 27-ին նախքան բերման ենթարկվելը ոստիկանը նրան հարցրել է` լրագրո՞ղ եք: Խանջյանը պատասխանել է, որ ոչ, եկել է ցույցին մասնակցելու: «Հա, ուրեմն ցույցի՞ եք եկել»,-նկատել է ոստիկանը, ապա Խանջյանին բերման են ենթարկել ոստիկանական զորամաս:

«Մեր տվյալները վերցրեցին, ներս մտցրեցին, որտեղ մոտ երեսուն հոգի մարդ կար: Մարզասրահ էր: Դիմակավորված եւ զինված ոստիկաններ կային: 17-70 տարեկան բերման ենթարկվածներ կային»,-պատմեց Խանջյանը: Նա այդտեղ մնացել է մոտ երեք ժամ, ինչից հետո նրան  բաց են թողել: Մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ նրան թյուրիմացաբար են բերման ենթարկել, սակայն Խանջյանը նկատեց` ինքը սփյուռքահայ է, այլ երկրի քաղաքացի, բայց ճիշտ կլիներ` մյուս քաղաքացիներին էլ բաց թողնեին:

Զորամասում, երբ քննիչը ճշտել է Արսինե Խանջյանի տվյալները, զարմացել է եւ ասել, թե նա ի՞նչ գործ ունի ոստիկանությունում: «Դուք ըսեք` ես հոս ի՞նչ կընեմ»,-հակադարձել է Խանջյանը:

Նա անդրադարձավ նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամ Ալեք Ենիգոմշյանին` ասելով, որ նրա առաջարկով է ելույթ ունեցել ցուցարարների առաջ. «Մենք նույն դպրոցը եւ եկեղեցին ենք հաճախել Լիբանանում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031