Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ հացի փողը, որ կտրեն, տեսնեմ չե՞ն հելնի փողոց. բոլորը դուրս կգան». Դավիթ Մշեցի

Հուլիս 29,2016 17:50

«Հանրապետական կուսակցությունը նժդեհյան գաղափարախոսություն ունի, որովհետև Նժդեհը սրանցից մեկն էր: Հիմա ինչ անենք, ազգովի իշխանությանը օժանդակենք, էս տղերքի գլուխն ուտենք, վաղը-մյուս օր 3 հատ արձան դնենք, մեկ-երկու հատ համալսարան բացենք իրանց անունով, հետո սրանց թոռներն էլ շան տղավարի վերցնեն խանդոյանական կամ պավլիկյան գաղափարախոսություն, էլի կեղեքեն էս ժողովրդին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող Դավիթ Մշեցին:

Դավիթի կարծիքով` «Սասնա ծռեր» խմբի տղաներն արեցին այս քայլը` բացառապես խաղադրույքը դնելով ժողովրդի վրա. «Էս բացարձակ հուսալքության պայմաններում միակ հույսն էն էր, որ մի լուրջ բան լինի, բոլորս կանգնենք: Պարզապես պետք է ժողովուրդը ոտքի կանգնի` գոնե 50 հազար հոգի` այսինքն` իշխանությունը զգա ժողովրդի մահակ լինելը իր գլխին: Բայց մենք, ցավոք սրտի, բախվում ենք այն իրողությանը, որ ժողովուրդը իր դիվային լռության անտարբերության մեջ է»:

Նրա խոսքով` ապրիլյան դեպքերին, երբ 10 միլիոն ազգ ոռնում էր, թե զինվոր է զոհվել, բոլորը ոգևորվել էին` համախմբվել ենք. «Ես թքած ունեմ ամենափառավոր կերպով էդ համախմբվածության վրա: Դու թաղում ես զինվորիդ, հետո վրեն լացում: Դու չէիր կարող, մինչև էդ 50 հազար հելնեիր, ասեիր` շան տղերք, էս ինչ է կատարվում էս բանակի հետ, որ էդ զինվորը չզոհվեր: Հիմա նույնը պետք է անենք, հեսա մեկի գլուխը կերան, վաղը կհելնենք ազգովի կլացենք, չէ տենց չի: Գլխավոր դավաճանը ժողովուրդն է: Ես հասկանում եմ այն 10 տոկոսին, որ 30-40 հազար աշխատավարձով ապրում են, են 10 տոկոսին էլ, որ դրանց քեռու հորեղբոր տղերքն են, եթե հանկարծ հելնեն տնից դուրս, գործից կհանեն: Սփյուռքն էլ մի կողմից: Սփյուռքը էս ժողովրդի տունը քանդեց: Թող բոլորը նեղանան ինձնից: Մարդն էսօր ինչի չի հելնում փողոց, որովհետև սփյուռքից իր ամսական 50 դոլարը կուղարկեն, իր հացի գումարը կունենա: Էդ հացի փողը որ կտրեն, տեսնեմ, չե՞ն հելնի փողոց. բոլորը դուրս կգան: 2 ամիս կտրեն, ես երկիրը կդառնա հրաշք երկիր»:

Ըստ Դավիթի, ժողովուրդը պետք է բացառի ցանկացած տիպի առաջնորդի. «Խորենացի եկողները Անդրեասին են ծափ տալիս, Պարույր Հայրիկյանին, «Ժառանգության» անդամներին, ոչ, դրանց պետք է կատեգորիկ բացառել, բոլոր էդ շան տղերքին պետք է հաջողություն արվի. ժողովուրդը ինքնակազմակերպվի»:

Ի հակադրություն այս մտքի` գրող Գոռ Հարությունյանը նշեց, որ իր կարծիքով` ժողովուրդը այն անհովիվ հոտն է, որին պետք է առաջնորդել. «Ունենք գերխնդիր, ոչ թե բացառենք առաջնորդի գոյությունը, այլ մեր միջից ծնենք այդ առաջնորդին, հանձին ում ես չգիտեմ, քանի որ միայնակ ժողովուրդը առանց գլխի որևէ բան ի վիճակի չի անել, իսկ ժողովրդին համախմբող, մոտիվացնող գաղափար, տեսակետ ու ծրագիր է պետք»:

Գոռը փաստեց, որ կանգնած ենք «կռախի» առաջ. «Տարիներ շարունակ հետանկախության եռասերունդ իշխանության մեջ մեզ ծրագիր չեն տվել: Պետք է լինի ֆետիշացման մակարդակի մի բան, որ ժողովուրդը գնա: Այն, ինչ կատարվում է հիմա, քաղաքակրթական շրջապտույտից մեզ հետ է գցելու: Իսկ թե ինչու հասանք այս վիճակին, սրա մասին արդեն լուրջ ոչ միայն պիտի նստենք, խոսենք, այլ կոնկրետ ռազմավարական, մարտավարական ծրագիր պետք է լինի:

Մեր մոտիվացիան, այս օրերին Խորենացիում լինելու, մեկն է` լինել գոնե ֆիզիկապես, եթե մենք մեզնից նույնիսկ չենք ներկայացնում մտավոր բարոյական հոգեկան արժեք, գլխաքանակ ապահովենք գոնե, որ հանկարծ այն սարսափելի բախումը, որ օդից կախված է, ու բոլորը սպասում են, չլինի»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031