Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նման է փոթորիկից առաջ խաղաղության». Արմենակ Կյուրեղյան (Տեսանյութ)

Հուլիս 29,2016 17:32

Արմենակ Կյուրեղյանը, որի երկու որդիները «Սասնա ծռեր» զինյալ խմբի կազմում են՝ ՊՊԾ գնդի տարածքում զինված խմբի եւ իշխանությունների բանակցային հարցը քաղաքական հարթության վրա լուծելը ամենակարեւորն է համարում: Պարոն Կյուրեղյանը առաջարկում է իր օժանդակությունը ու միջնորդությունը, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. «Կարծում եմ, որ իմ անձը ընդունելի է ե’ւ «Սասնա ծռեր»-ի անդամների կողմից, ե’ւ քաղաքական պայքարի դուրս եկած քաղաքական ուժերի կողմից, նաեւ հանրության կողմից»:

Մանրամասները` տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=K92g5468CGg

Արմենակ Կյուրեղյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ արդեն երկու օր է՝ «Սասնա ծռերից» տեղեկություն չունի, ինչը իրեն անհանգստացնում է. «Սա նման է փոթորիկից առաջ խաղաղության: Դրա համար ես կարծում եմ՝ ժամ առաջ, օր առաջ պետք է վերսկսել բանակցությունները: Եթե իշխանությունների մոտ կա այս հարցը լուծել հանգիստ, առանց ցնցումների, հայրենիքի, հայ ժողովրդի, հայ ազգի պետականության համար, ապա պետք է ամեն ինչ անեն եւ ամենափոքր հնարավորությունը օգտագործեն այս հարցը լուծելու համար»:

Նա` խոսելով այն մասին, որ այսօր մամուլում շրջանառվել է Վիտալի Բալասանյանի բանակցային փուլ վերադառնալու մասին` ասաց, որ այդ մասին նոր է լսում, բայց այդ հարցի վերաբերյալ ունի իր կարծիքը. «Ես կարծում եմ, որ բանակցությունների մեջ ինչքան շատ մարդ ներգրավվի, այնքան ավելի օգուտ կլինի այս գործին»:

Մեր այն հարցին, թե ինչպես եք պատկերացնում ձեր՝ բանակցային դաշտ մտնելը, օժանդակելը, պարոն Կյուրեղյանն ասաց, որ կարող է հանդիպել եւ «Սասնա ծռեր»-ի տղաների հետ, եւ Ժիրայր Սեֆիլյանի հետ, որը կարեւոր համարեց այն առումով, որ «Սասնա ծռեր»-ի անդամները հայտարարել էին, թե պատրաստ են զենքերը վայր դնել, եթե այդպիսի հրաման տա Ժիրայր Սեֆիլյանը. «Առանց նրա այս հարցը չի կարգավորվի եւ իմ դերը նրանով եմ կարեւորում, որ բոլոր կողմերին հորդորեմ` մասնակցել այդ բանակցություններին: Ես լուծումը տեսնում եմ դրա մեջ: Այստեղ շատ բարդ լուծումներ չեմ տեսնում»:

Մանրամասները` տեսանյութում

Նա վերջում նշեց, որ երբ բոլոր կողմերը գալիս են համաձայնության` լինում է լուծում. «Այստեղ չկա` ձեր պայմաններ, մեր պայմաններ, պետք է գտնել հաշտության եզրեր` խաղաղ ձեւով հարցը լուծելու»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031