«Սասնա ծռեր» զինյալ խումբն իր ֆեյսբուքյան էջում տարածում է հաղորդագրություններ, որ Սարի թաղում կրակոցներ են լսվում՝ ըստ բնակիչների, «ՊՊԾ գնդի տարածքում անօդաչու թռչող սարքով ենթադրում ենք , որ ռումբեր են գցում՝ հետագայում դրանք պայթեցնելու համար», ու նաեւ, որ «Միայնակ Գայլ» մականունով «Արայիկ Խանդոյանը վիրավոր է»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այս առնչությամբ պարզաբանել է. «Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»: