Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ 67 ուսուցիչ ստացել է ԿԳ նախարարության վկայական   

Հուլիս 29,2016 16:54

Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում կայացել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի փակման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ դասընթացները կնպաստեն սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանության գործին: Նա նաև ուսուցիչներին հորդորել է կազմակերպիչներին ներկայացնել բոլոր այն առաջարկությունները, որոնք ցանկալի է ներառվեն հետագա վերապատրաստման դասընթացների ծրագրերում:

Նշենք, որ մեկամսյա դասընթացներից հետո 18 երկրի 67 ուսուցիչ ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայականներ: Ծրագիրն ընթացել է վեց ուսումնական խմբերում՝ նախադպրոցական, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման: Ուսուցիչները մասնակցել են ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների, Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և այլ ուսումնական հաստատությունների դասախոսների պարապմունքներին, ինչպես նաև գործնական ժամերին: Վերապատրաստման շրջանակում համապատասխան խմբի մանկավարժներն այցելել են Երևանի մանկապարտեզներ, ՀՀ ԿԳՆ գեղագիտական դաստիարակության և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, Հայորդաց տուն` սովորելով ձեռագործ, մանրանկարչություն, հայկական երգ ու պար:

Ուսուցման ընթացքում առաջնահերթություն է դիտարկվել մեթոդիկայի ներկայացումը: Հայոց լեզվի և գրականության ուսումնական խմբում լեզվի ուսուցումն իրականացվել է տարբերակված՝ արևմտահայերեն և արևելահայերեն դասավանդողների համար: Բոլոր խմբերում ուսուցիչներն ունեցել են որոշակի քանակով մանկավարժության և հոգեբանության դասաժամեր: Առանձին ներկայացվել են էթնոհոգեբանության և հայապահպանության հիմնախնդիրներ:

Բացի դասերից, ուսուցիչները հնարավորություն են ունեցել այցելել թանգարաններ, ծանոթացել կրթության ոլորտում առաջատար հրատարակչությունների արտադրանքին, հանդիպել «Հայոց ցեղասպանության հարցերի դասավանդում տարբեր տարիքի երեխաների համար» մեթոդական ձեռնարկի հեղինակ և մի շարք մենագրությունների հեղինակ Ռուբինա Փիրումյանին, մասնակցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի ներկայացումներին: Հատուկ ուսուցիչների համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվել էր «Սայաթ-Նովա» աշուղական համույթի համերգը: Հանգստյան օրերին ուսուցիչների համար կազմակերպվել են շրջայցեր, որոնք նույնպես պարունակել են ուսուցողական տարրեր:

Դասընթացները եզրափակվել են սփյուռքահայ ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպված համերգային ծրագրով:

 

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031