ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում վերջին իրադարձությունների համատեքստում դիտարկելով ՀՀ կրթական համակարգը, ասում է, որ այն ձախողված է: Նրա ձեւակերպմամբ, աշխարհում վաղուց կրթության համակարգի արդյունքները չեն չափում միայն քննությունների արդյունքներով կամ համալսարան ընդունվածների թվով. նոր մոտեցում է տարածված՝ կրթության որակը եւ արդյունքները պետք է չափել հասարակության առողջության մակարդակով:
«Հպարտանում ենք, որ այս տարիներին Հայաստանի երեխաները հեղինակավոր համալսարաններ են ընդունվել, լավ կրթություն են ստանում, մինչդեռ այս օրերին չենք տեսնում այդ մարդկանց, որ ասենք՝ ահա Հայաստանը նման ծայրահեղ վիճակի մեջ ընկավ ու եկան Հարվարդի, Օքսֆորդի մեր շրջանավարտները եւ կարողացան իրավիճակը հանգուցալուծել: Կրթված մարդիկ չեն կարողանում են նման իրավիճակներում դեր խաղալ… Իշխանության եւ առանձին խմբերի միջեւ միշտ էլ կարող են լինել այս տեսակի հակամարտություններ, բայց արդյոք կարողանո՞ւմ է հասարակության մի խումբ մտնել ու ի շահ պետության ապագայի հարցը լուծել… Այդքան առաջնորդության ծրագրեր են արվել, այդքան առաջնորդություն են սովորել, քաղաքագիտություն եւ այլն, իսկ ո՞ւր են այդ առաջնորդները: Այս պահին մենք ի՞նչ ունենք՝ երկու զինված խումբ. մեկը ոստիկանությունն է ու նրա դիմաց կանգնած է մեկ այլ՝ փոքր զինված խումբ: Իսկ ո՞ւր են այն մարդիկ, որ պետք է կանխեին այս ամենը, միջամտեին»,- տարակուսանք է հայտնում Սերոբ Խաչատրյանը:
Մանրամասները՝ հուլիսի 30-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ boon.am-ի