Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հերի՛ք եղավ, որ մենք ոչինչ չասենք, ո՞նց եղավ, որ վերջին պահին Ենիգոմշյանը վիզա ստացավ Ֆրանսիա». Իսագուլյանի բացահայտումը

Հուլիս 29,2016 16:27

«Եթե Ենիգոմշյանը իրեն թույլ է տվել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին ստախոս անվանելու, ուրեմն ներկայացնեմ պարոն Ենիգոմշյանի կյանքից 1-2 դրվագ: Ես հարցն իրեն եմ ուղղում, թող փորձի պատասխանի, երբեք չփորձի ԱՍԱԼԱ-ին խառնել այս խնդիրներին»: Այսօր «Նոյյան տապան» ակումբում Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը պատմեց այն դրվագը, թե ինչպես է ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը կորցրել իր տեսողությունը. «1980-ին Ժնեւում պարոն Ենիգոմշյանը Սյուզի Մահսերեջյանի հետ միասին, իհարկե, Սյուզին գտնվել է հյուրանոցի ուրիշ համարում, նախապատրաստել են ահաբեկչական ակտ: Ռումբը հյուրանոցի համարում պայթել է իր ձեռքերում, որովհետեւ ինքը սխալ է միացրել թերեւս լարերը: Լավ է, որ Սյուզին գտնվել է հարեւան սենյակում: Ինքը այդ ժամանակ կորցրել է ձեռքը եւ տեսողությունը: Սյուզին, որը Մոնթե Մելքոնյանի եղբոր կինն է, հիմա գտնվում է ԱՄՆ-ում, հավասարապես կրել է պատիժը Ենիգոմշյանի հետ միասին: Նախ թող ինքը պատասխանի, թե ում դեմ էր ուղղված այդ ահաբեկչական գործողությունը: Շատերի մոտ այն թյուր կարծիքը կա, որ թուրքական դեսպանատան նկատմամբ: Ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Ես կտամ մի մարդու անուն՝ Վահե Գավրաժ՝ բարերար ու բարեգործ, որը հիմա ՀՀ քաղաքացի է դարձել ու շատ օգնում է ԼՂՀ-ին: Ի՞նչ է հայտնաբերվել պարոն Ենիգոմշյանի գրպանում՝ արդյոք թուրքական դեսպանատան նախագի՞ծը, թե՞ ուրիշ մեկի տան նախագիծը, որից իրենք պահանջել են փող, նա հրաժարվել է տալ՝ ասելով, որ նման բան ինքը չի անի»:

Նա վստահեցրեց, որ այս բոլոր փաստաթղթերը շվեյցարական հատուկ ծառայությունների մոտ կան. «Պարոն Ենիգոմշյան, ես կարեկցում եմ ձեզ, դուք հայրենասեր մարդ եք, բայց պետք չի ստել, հատկապես՝ ստախոս հանել լեգենդար հերոսին, որն իր կյանքով է ապացուցել, որ որեւէ մեկին երբեք չի ստում: Նա եթե շարունակեր իր միջնորդական առաքելությունը, հաջորդ օրն արդեն հանգուցալուծումը պատրաստ էր: Պարո՛ն Ենիգոմշյան, երբ դու խոսում ես գեներալ-մայորի, Արցախի հերոսի մասին, դու ենթատեքստերով ես ասում, մարդիկ ուղղակի են հասկանում: Չի՛ կարելի նման բան անել: Որտե՞ղ է եղել մի քանի ամիս առաջ պարոն Ենիգոմշյանը, ո՞նց եղավ, որ վերջին պահին վիզա ստացավ Ֆրանսիա, ո՞ւմ հետ հանդիպեց այնտեղ, ի՞նչ ծրագիր էր քննարկում: Հերի՛ք եղավ, որ մենք ոչինչ չասենք, որ էս ամեն ինչը հարթվի: Բայց երբ տեսնում ես, որ իրենք ուղղակի սուտ լուրեր են տարածում այս ամենը գրգռելու համար, այլ բան չի մնում, քան ասել ճշմարտությունը: Հայրենասիրության քողի տակ չի կարելի ուրիշ բան թաքցնել: Գունդ եք գրավել, ականանետ կա ներսում: Երբ ժողովրդին, չեն կարողանում ազատել տարածքը՝ ասելով, որ այստեղ անվտանգ չի, վաղը եթե մի բան պատահի, ասելու են՝ դուք իշխանություն էիք, ինչո՞ւ բռնի չարեցին այդ ամեն ինչը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031