Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բացի պետական ահաբեկչությունից, ուրիշ բառ դժվար է օգտագործել». Հրանուշ Խառատյան

Հուլիս 29,2016 16:05

«Ես շարունակում եմ հիանալ եւ զարմանալ մեր հանրային վարքի ինքնազսպման փնտրտուքների վրա: Երեկվա ամբողջ խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանների ահաբեկումները, ոստիկանական հինգ գծավոր շղթայի, դիմակավորների, վահանավորների սարսափ տարածող վարքը եւ մարդիկ, որոնք ինքնազսպման գործողություններ են անում՝ մենք այստեղ կկանգնենք, առաջ չենք անցնի եւ այլն: Մենք գործ ունենք բացարձակ բաց հանրային ընդվզման հետ եւ տեռորի միջոցով հանրության վրա ճնշում գործադրելու անբացատրելի ու անհասկանալի երեւույթի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա կարծիքով, չնայած կոչերին, որ խնդիրը պետք է բանակցությունների միջոցով լուծվի, ակնհայտ է, որ եթե կողմեր կան, ապա կողմերից մեկն անընդհատ, շատ կտրուկ ագրեսիվ քայլերի է դիմելու. «Այս իրավիճակում խնդիրը պետք է լուծվի առանց արյունահեղության, բայց կողմերից մեկը, որն, ի դեպ, նման կոչ անողն է, շատ կտրուկ ու ագրեսիվ քայլերի է գնում»:

Տիկին Խառատյանն անդրադարձավ նաեւ վերջին օրերին փողոցներից քաղաքացիների բերման ենթարկելու դեպքերին. «Այսպես կոչված՝ բերման, տարման ենթարկել բոլորին՝ զենք, զինամթերք պահելու կամ ապստամբներնին աջակցելու կասկածանքով, ապա հարց է առաջանում՝ գնումներ կատարող տատիկներին փողոցներից բռնելով ու քարշ տալով տանելը չի երեւում՝ ինչպես է տեղավորվում այդ հայտարարված մոտիվների մեջ»:

Նա պետական ահաբեկչություն համարեց այս օրերին ապստամբների կամ ցուցարարների հարազատներին վախեցնելը եւ մասնավորեցրեց ՊՊԾ գնդի հատվածում ապստամբների մեջ գտնվող «Միայնակ գայլի»՝ Արայիկ Խանդոյանի մորը ոստիկանությունում ահաբեկելու լուրը. «Այդ մարդկանց ընտանիքների անդամներին ու ազգականներին ահաբեկելը, տանը երեխային վախեցնելը, կնոջն ու երեխային ասելը՝ հայրդ ահաբեկիչ է, բացի պետական ահաբեկչությունից, ուրիշ բառ դժվար է օգտագործել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարում՝ Հրանուշ Խառատյանը ելույթ է ունենում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031