Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնելիությունը նվազել է Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում (Տեսանյութ). a1plus.am

Հուլիս 29,2016 15:14

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության  բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց 2016 թվականի առաջին կիսամյակի ժողովրդագրական տվյալները: Ըստ դրա՝ 2016 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանում մշտական բնակչության ցուցանիշը կազմել է 2 միլիոն 995 հազար 100 մարդ, ինչը 0,3 տոկոսով կամ 10 հազար 400 մարդով նվազ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչ վերաբերում է ծնունդների թվին, ապա տարվա առաջին կիսամյակում մեր երկրում ծնվել է 18 439 մարդ: Կույումջյանի խոսքով՝ այս թիվը նույնպես նվազել է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝  1,2 տոկոսով: 2016-ի առաջին կիսամյակում գրանցվել է 14 306 մահվան դեպք, ինչը  2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,6 տոկոսով:

«Ծնելիության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Երեւանում, Արարատի եւ Կոտայքի մարզերում, իսկ ամենացածրը՝ Գեղարքունիքի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում: Մահացության բարձր ցուցանիշ է գրանցվել Լոռու մարզում, ինչի արդյունքում այնտեղ գրանցվել է բնական նվազում, այսինքն՝ մահվան դեպքերը գերազանցել են ծնունդներին»,-ասաց Կույումջյանը:

Իսկ որո՞նք են մահվան պատճառները: ԱՎԾ՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ ամենաշատ մահացության դեպքերը՝ 47,1 տոկոս, եղել են  արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, 21,1 տոկոս՝ նորագոյացություններից, 4,4 տոկոս դժբախտ պատահարներից:

Ի դեպ, մասնագետի խոսքով, տարեսկզբից 8,2 տոկոսով ավելացել է մինչեւ 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031