ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Լևոն Բարսեղյանի մոտից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։
Քրեական գործով հարցաքննվել է նաև փորձագետը, և ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Լ.Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Հլը լավ մտածեք, կարող ա սառը զենք ա: Ու սենց ինչ, պիտի էդ մարդուն բաց թողնե՞ք: Неужели մի զացեկպա չկա, որ կարենաք նստացնեք….