Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ սթափ հանրությանը

Հուլիս 29,2016 14:53

Հեռու լինելով քաղաքականությունից` ժողովրդիս հասած այս ծանր փորձության պահին, թերևս հիշեցնեմ որոշ իրողություններ:

Այն ինչ կատարվում է Հայաստանում լավագույն նվերն է մեր թշնամիներին:

Լրջագույն ներդրումների նրանք կգնային (արդյոք արդե՞ն չեն գնացել) հասնելու համար մեր «տնաքանդության» այսօրվա իրավիճակին:

Վտանգված է մեր երկրի համեմատական քաղաքական կայունության համարումը: Երկարատև հետևանքների մասին չեմ խոսում…

Բացեք պատմության էջերը` հեղափոխությունները միայն հանգեցրել են չարիքների: Պատճառը պարզ է. ինչպես անսպասելի հողմը լճում հանում է հատակի տիղմը, այնպես էլ հեղափոխություններում գլուխ են բարձրացնում արժեհամակարգի ամենաստորին խավերը…

Հիշենք, օրինակ, «ազգի փրկիչներին», որ հանգեցրին ամենաաղետալի հետևանքների` ազատարար Ալեքսանդր Երկրորդի սպանությունը և հետագա բոլշևիզմը, Առաջին աշխարհամարտի պայթյունը…

Ուստի կայացած երկրներում պայքարի ձևը խաղաղ, բայց հուժկու ճնշումն է իշխանությունների վրա: Սակայն դա պետք է արվի խստագույնս մասնագիտացված, հստակ, որ թե հուզական, ոչ իրատեսական:

Պայքարի ուժային ձևը, հայը հայի վրա կրակելը, հային պատանդ պահելը, ուղղակի աներևակայելի է, այն էլ ներկա պայմաններում: Հիշեցնեմ, որ ԱՍԱԼԱ-ի գործունեությունը` ահաբեկիչ հայի կերպարը (զոհվում էին անկապ մարդիկ) թուրքական դիվանագիտությունը տասնամյակներ շարունակ փայլուն կերպով օգտագործել է մեր դեմ: Հիմա նոր նվեր նրանց:

Գուցե շատերը չեն պատկերացնում, բայց Ղարաբաղի խնդրում ամբողջ աշխարհը գործնականում մեր դեմ է: Բացառապես արհեստավարժ քայլերի փոխարեն եկեք չտրվենք հույզերին:

Ներսի մեր խնդիրները լուծենք միայն խաղաղ ձևով: Իհարկե, մեր իշխանություններին, խորհրդարան են տանում թալանի ղեկավարման թելերը, սակայն, օրինակ, իրատեսական ճնշումներով, կարծում եմ կարելի է այնտեղ ունենալ նաև բարոյական և արհեստավարժ անձեր:

Հանգուցալուծումը տեսնում եմ այսպես: Մեր դեռևս սթափ հանրությունը կլինի իմաստուն, եթե փորձի դադարեցնել զինյալ խմբին աջակցության կոչերը, հավաքները` ի շահ մեր պետականության: Չունենալով հանրային աջակցություն, հուսով եմ զինյալ խումբը բանակցություններով կհանձնի զենքը:

Վահագն Գուրզադյան

պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031