Քիչ առաջ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու որոշում է կայացվել: Այս մասին Aravot.am-ին փոխանցեց նրա փաստաբանը՝ Հայկուհի Հարությունյանը, որը շտապում էր Էրեբունու ձերբակալվածների պահպանման վայր՝ դիմավորելու նրան:
Հիշեցնենք, որ Խորենացու փողոցից բերման ենթարկված, այնուհետ ձերբակալված Լևոն Բարսեղյանի նկատմամբ իբր թե սառը զենք՝ գրպանի ծալովի դանակ պահելու առթիվ քրեական գործ է հարուցվել: Սա իր հերթին հարուցել է գյումրեցիների զայրույթը, որտեղ երկու օր է՝ բողոքի ակցիաները չեն դադարում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ