ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 28-ին ամփոփվել են «Լույս» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում պաշտպանական գերատեսչության մի շարք ստորաբաժանումներում երկշաբաթյա պրակտիկայի մասնակցած ուսանողների աշխատանքները և նրանց մշակած նախագծերը: Նախաձեռնությունը նպատակ ուներ ծանոթացնել ուսանողներին պաշտպանական գերատեսչության իրականացրած աշխատանքներին, մշակել և ներկայացնել գաղափարներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն պաշտպանական ոլորտի բարեփոխումներին և նորամուծությունների ներդրմանը:
Ծրագրի շրջանակում «Լույս» հիմնադրամի շահառուներն ուսումնասիրություններ են կատարել տարբեր ուղղություններով` ռազմարդյունաբերություն, գնումների գործընթաց, հերթապահության կազմակերպման արդյունավետության բարձրացում, խաղաղապահ առաքելություններ, զինված ուժերում սոցիալական աշխատողների և հոգեբանների ինստիտուտի ներդրում:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում կարևորել է պաշտպանական գերատեսչության և «Լույս» հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչի ապացույցն է նաև ՀՀ ՊՆ մասնագետների կողմից հիմնադրամի շահառուների համար պարբերաբար կազմակերպվող հանդիպումները և բանախոսությունները ՀՀ անվտանգային հարցերին, պաշտպանական քաղաքականության, բարեփոխումների, միջազգային ռազմական համագործակցության վերաբերյալ:
Կարևորելով նախագծի շարունակականությունը, «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը համոզմունք են հայտնել, որ ծրագրի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները և նախագծերը համապատասխան փորձագիտական վերլուծության ենթարկվելուց հետո կկիրառվեն զինված ուժերում:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ