Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեցին JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագրերը

Հուլիս 29,2016 14:36

 Հուլիսի 29-ին ավարտվեցին JUST DILIJAN IT! ամառային կրթական առաջին ծրագրերը, որոնք անցկացվում էին UWC Dilijan քոլեջում:

«Ինովացիոն կրթական ծրագրերի այս պիլոտային նախագիծը հաջողվեց: Մեր փորձարարական միջդիսցիպլինար ծրագրերը միավորեցին տարբեր երկրների, սոցիալական խմբերի եւ տարիքի երեխաներին՝ ըստ նրանց հետաքրքրությունների շրջանակի: Հետաքրքրաշարժ խաղերի միջոցով ուսուցումը եւ զբաղմունքի տարբեր տեսակներից ամենահոգեհարազատն ընտրելու հնարավորությունը դարձել են JUST DILIJAN IT!-ի առանձնահատկությունը»,-ասում է ծրագրի ղեկավար Անդրեյ Խոջիկյանը:

Ամառային ծրագրերին մասնակցել են 10-17 տարեկան մոտ 200 դեռահասներ Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Շվեյցարիայից: Նրանց հետ աշխատել են մասնագիտական կրթություն ունեցող փորձառու մանկավարժներ ու դասընթացավարներ, վարպետության դասեր են անցկացրել հայտնի փորձագետներ եւ միջազգային ծրագրերի ճանաչված հեղինակներ:

photo1

Երեխաների մի խումբ ամառային ծրագրերին մասնակցել է կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանի մարզերի եւ Արցախի 12 դեռահասներ UWC Summer Academy-ին մասնակցելու համար ստացել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ «Scholae Mundi Armenia» հիմնադրամի կրթաթոշակներ, եւս 3 կրթաթոշակ շնորհվել է Մասիս քաղաքի երեխաներին՝ Adibekyan Family Foundation for Advancement-ի եւ «Մասիս քաղաքի զարգացման հիմնադրամ»-ի կողմից:

«Մենք ձգտել ենք այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ երեխաներն ուսումից հաճույք կստանան եւ ընտրության լայն հնարավորություն կունենան՝ լինեն դրանք խմբակային պարապմունքները, նախագծային աշխատանքները, թե ստեղծագործական արվեստանոցները: Սա թույլ տվեց ամբողջովին բացահայտելու երեխաների ներուժը: Ուրախ ենք, որ երեխաներն ու նրանց ծնողները գոհ մնացին JUST DILIJAN IT!-ից»,-նշում է ծրագրերի ղեկավար Օլեգ Դրյոմովը:

Ամառային ծրագիրը ներառում է մի շարք դասընթացներ, այդ թվում՝ «Շերլոկ Հոլմսը եւ մոլորակի պահապանները», «Հին հունական թատրոն», «Քաղաքն ու նրա բնակիչները», «Սպորտային ակադեմիա»-ն, TUMO-ի հետ համատեղ կազմակերպված՝ I design the world ծրագիրն ու UWC Summer Academy-ն՝ կազմակերպված Big Brothers Big Sisters կրթական ծրագրի հետ համատեղ: Երեխաներին հատկապես հետաքրքրեցին Մոսկվայի պոլիտեխնիկական թանգարանի կենսաբանական լաբորատորիայի ղեկավար Իլյա Կոլմանովիչի վարպետության դասերը, որոնք «Ինչո՞ւ թռչունները վայր չեն ընկնում» եւ «Կենդանիների գերունակությունները» թեմաներով էին:

JUST DILIJAN IT! ամառային ծրագրերի իրականացման մեկ ու կես ամսվա ընթացքում հմուտ դասընթացավարների աշխատանքի շնորհիվ երեխաները սովորեցին լողալ, ֆուտբոլ, թենիս ու շախմատ խաղալ, նկարել, զանազան իրեր պատրաստել ձեռքի տակ եղած նյութերով, ֆիլմեր եւ մուլտֆիլմեր նկարել, ծանոթացան կրկեսային արվեստի հիմունքներին ու լուսանկարելու արվեստին: «Հին հունական թատրոն» ծրագիրն ավարտվեց «Անտիգոնե» ողբերգության բեմականացմամբ:

«Քաղաքն ու նրա բնակիչները» ծրագիրը եզրափակվեց Դիլիջանի բնակիչների համար կազմակերպված «Իմպուլս» ուրբանիստական փառատոնով:

«JUST DILIJAN IT!» ամառային ծրագրաշարը բաղկացած է նորարարական հեղինակային դասընթացներից՝ նախատեսված 10-13 եւ 14-16 տարեկան դեռահասների համար:

JUST DILIJAN IT ամառային ծրագրերը կազմակերպվում են Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամի կողմից, որի հիմնադիրները նաեւ UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիրներն են:

JUST DILIJAN IT!-ի ձմեռային ծրագրաշարը կանցկացվի ձմեռային արձակուրդներին:

 

Լուսանկարները՝ JUST DILIJAN IT!

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031