Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին հատկացվելիք 15 միլիոնի գրանտը մնացել է օդում». տնտեսագետ

Հուլիս 29,2016 14:27

«ՊՊԾ գնդի գրավման պատճառների հիմքում օրենքի բացակայությունն է»,-կարծում է տնտեսագետ Ռաֆայել Հովհաննիսյանը:

«Նոյան Տապան» լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իշխանությունները ոչ մի բանում հաշվետու չեն ժողովրդի հանդեպ, անօրինությունների հետեւանքով հանրության շրջանում արդարության բացակայության զգացում կա: Տնտեսագետը հիշեցրեց, որ դեռեւս դեկտեմբերին ԵՄ-ի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին, մասնավորապես` ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը հատկացվել է 15 միլիոն դոլարի դրամաշնորհ` պայմանով, որ այդ կառույցներն առաջընթաց գրանցեն կոռուպցիայի վերացման առումով:

«Հուլիսի վերջն է, բայց ոչ մի պայման չի կատարվել, այդ միլիոններն օդի մեջ կախված մնացին: Հետեւաբար, մեր արտասահմանյան գործընկերները խելոքացել են, գումարներ հատկացնելիս սկսել են պայմաններ թելադրել»:

Բանախոսը նկատեց, որ միայն նախորդ տարի 48.000 մարդ լքել է Հայաստանը, իսկ այս տարվա առաջին եռամսյակում` 20.000-ը. «Նրանց հետ բերելու համար տարիներ են պետք, չնայած մեծ մասը վաճառել է տունը եւ գույքը: Նորմալ հարկ վճարողների հարկային բեռը ավելացնում են, ավելանում է նաեւ օլիգարխիան, որը սերտաճել է կառավարության հետ եւ շրջանցում է խնդիրները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031