Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Եթե ասենք` «բոլորդ հեռացեք», քաոսային իրավիճակ կտիրի» (Տեսանյութ)

Հուլիս 29,2016 14:19

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Մտավորականների խորհուրդ» հ/կ անդամ Արամ Սարգսյանն այսօր «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում հ/կ-ի անունից հայտարարեց, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում մտավորականներն առաջարկում են ստեղծել Պետական խորհուրդ, որը պետք է կարողանա քննարկել լուծում պահանջող բոլոր հարցերը:

«Հասկանում եմ` ինչ բարդություններ կան, եթե ուզենան օլիգարխների դեմ պայքարել: Այսօրվա իշխանությունները պատանդ են այն համակարգին, որը ստեղծել են: Մենք դա անտեսելով` հետո գլխներիս ենք տալու: Վաղը տեսնելու ենք, որ Ղարաբաղի հիմնահարցում չունենք համապատասխան դիրքեր»,-ասաց Արամ Սարգսյանը: Նա իշխանություններին կոչ է անում հանդես գալ ժողովրդի առաջ:

Ըստ Սարգսյանի` ստեղծված իրավիճակում խորհրդարանականները պետք է թողնեին իրենց արձակուրդները եւ հասկանային` ինչ է կատարվում երկրում. «Եթե քայլեր չեն արվել, ուրեմն պետք է լուծարվի Խորհրդարանը: Ընտրական օրենսգրքից «ժուլիկությունները» պետք է հանվեն»:

Հարցին` ինչո՞ւ մտավորականները չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Խորը վերլուծություն ենք արել եւ լավ հասկանում ենք, թե այդ պարագայում ինչ մթնոլորտ է ձեւավորվելու: Առաջին հերթին պետք է մտածենք, թե պետության ապագայի հետ կապված ինչ-խնդիրներ են առաջանալու: Եթե ասենք` «բոլորդ հեռացեք», քաոսային իրավիճակ կտիրի: Պետք է խելամիտ քայլեր անել, որոնք կփոխեն իրավիճակը երկրում: Եթե Սերժ Սարգսյանը պատրաստվում է «այլ Հայաստան» թողնել, պետք է համեմատի իր խոսքերն իրողության հետ: Պետք է քայլ առ քայլ գնալ փոփոխությունների»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Սերժ Սարգսյանը սպառված նախագահ է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031