Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության ղեկավարին փոխելը հղի է լուրջ հետեւանքներով». Արման Նավասարդյան

Հուլիս 29,2016 14:15

«Նոյան տապան» լրատվական կենտրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մտավորականների խորհուրդ» հ/կ անդամ Արման Նավասարդյանն անդրադարձավ հարցին, թե ինչու հ/կ-ն կողմ չէ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում նախագահի հրաժարականը պահանջելուն:

«Պետության ղեկավարին փոխելը հղի է լուրջ հետեւանքներով»,-նկատեց Նավասարդյանը, ապա հարցադրում արեց, թե ով եւ ինչ մեխանիզմով պետք է փոխարինի նրան:

Նավասարդյանն ընդգծեց, որ խորհուրդն առաջնահերթ դնում է Կառավարության հրաժարականի հարցը. «Ամենամեծ սխալը եղել է նա, որ ՀՀ-ում տիրապետում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը խնդիրների հանդեպ: Իսկ Կառավարությունը փոխել` նշանակում է բերել ազնիվ եւ պրոֆեսիոնալ մարդկանց: ՀՀ-ում «հովանավորչության մթնոլորտ» է ստեղծվել, որը խանգարում է լուծել տնտեսական եւ քաղաքական, այդ թվում` արտաքին քաղաքական խնդիրները: Եթե կան մարդիկ, որոնք պատրաստ չեն դա անելու, պետք է հեռանան: Ինչ է, չունե՞նք այդպիսի մարդիկ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031