2016թ. հուլիսի 29-ին հանրահայտ Play Boy-ի լոնդոնյան ակումբը նշում է հիմնադրման 50-ամյակը, որի կապակցությամբ նախատեսվում է մեծ երեկույթ անցկացնել։ Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Երեկույթին ներկա գտնվելու համար, մասնակիցները պետք է վճարեն 25 ֆունտ ստերլինգ։ Play Boy-ի լոնդոնյան ակումբի տարեդարձը առիթ է դարձել, որպեսզի աշխարհում կրկին ներկայացվի հանրահայտ այդ զվարճանքի կենտրոնի և ընդհանրապես Play Boy-ի պատմությունը։
Նշվում է, որ Play Boy-ի առաջին ակումբը բացվել է 1960թ.՝ Չիկագոյում։ 1960-ականներին Play Boy-ի ակումբներ բացվեց ԱՄՆ-ի բոլոր խոշոր քաղաքներում, դրանից հետո՝ Յամայկայում, Մակաոյում, Մեքսիկայում, Ֆիլիպիններում։
Կարդացեք նաև
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հետպատերազմյան Եվրոպան տենչում էր զվարճանքի նոր վայրեր, նաև այդ պատճառով Մեծ Բրիտանիայում օրինականացվեցին ազարտային խաղերը։ Ուշագրավ է սակայն, որ Play Boy-ի ակումբներում, երբեք անբարոյական ոչինչ չի կատարվել։ Դրանք փակ ակումբներ էին, որտեղ մուտք գործելու իրավունք ունեին սահմանափակ թվով մարդիկ։ Ակումբներում գործում էին կազինոներ, ռեստորաններ, որտեղ լինում էին նաև երաժշտական կատարումներ, կային ալկոհոլային բազմազան խմիչքներով հագեցած բարեր, սիգար ծխելու համար նախատեսված վայրեր և այլն։
Այդպիսի ակումբներ մուտք գործելու համար մարդիկ պետք է ձեռք բերեին տարեկան աբոնեմենտ, որի արժեքը կազմում էր 25.000 ԱՄՆ դոլար։ Այն հնարավորություն էր տալիս մուտք գործել Play Boy-ի ցանկացած ակումբ, որ սփռված էին ամբողջ աշխարհում։
Նշվում է նաև, որ լոնդոնյան ակումբի հայտնի այցելուներից էին Ֆրենկ Սինատրան, Բելմոնդոն, Ջեյմս Գարներն ու Ուրսուլա Անդրեսը։ Այնտեղ էին այցելում նաև բազմաթիվ լրագրողներ, գրողներ և այլ մասնագիտության տեր մարդիկ։