Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Սադոյանը առաջարկել ոչ թե ներում շնորհել Ժիրայր Սեֆիլյանին, այլ արտաքսել

Հուլիս 29,2016 13:41

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը պնդում է, որ խորհուրդը դիմել է Սերժ Սարգսյանին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորինս մեղմ լուծումներ գտնելու խնդրանքով:

Համաներում պահանջելու Տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի կոչերի մասին էլ պարոն Սադոյանը լսել է, բայց կարծում է. «Երբ որ մարդասպանություն է եղել, հարցը դժվարանում է, կարելի է ընտրել փափուկ լուծման ճանապարհներ, իսկ եթե դրա ճանապարհը գիտի պարոն Հացպանյանը, շատ ուրախ կլինենք՝ մեզ էլ հուշի»:

Ինչու է Սադոյանը առաջարկել ոչ թե ներում շնորհել Ժիրայր Սեֆիլյանին, այլ արտաքսել, պարոն Սադոյանը պարզաբանում է. «Ոչ թե առաջարկել եմ արտաքսել, այլ առաջարկել եմ հնարավորինս մեղմ տարբերակ գտնել, միգուցե որ չդատեն եւ չնստեցնեն նրան, լավ կլինի ազատեն ու ուղարկեն՝ արտաքսեն: Դրա անունը դնել, ասել՝ Սադոյան Արշակ, Բաքու գնա, դե հիմա Հացպանյանն է, որոշել է Արշակ Սադոյանի դեմ ինչ-որ բաներ խոսել:

Եթե Հացպանյանն ու մյուսները ոգեւորված խոսել են, նրանցից որեւէ մեկը չի ՞ համարձակվում իրեն հարցնել, եթե իշխանությունների ռոբոտն եմ աշխատում, ինչպես է եղել, որ տղայիս ձերբակալել են, ապօրինի նստեցրել են, երեկ էլ դատարանում 2-ամսյա կալանք տվեցին»:

Երեկ դատարանի որոշմամբ՝ Արշակ Սադոյանի տանը խուզարկություն է եղել, ըստ նրա, իրենց փնտրածը չեն գտել, բայց դատարկաձեռն էլ չեն հեռացել. «Դատարանի որոշումն էր՝ գտնել այն սպորտային մայկան ու գլխարկը, որը տղաս կրել է քաշքշուկի պահին, եկել են ոչ մի բան չեն գտել, առգրավել են իմ համակարգիչը, այն էլ հիմնարկի համակարգիչը, գրասենյակ չունենք, մեր տանն ենք օգտագործում:

Միակ ապացույցն այն էր, որ տեսագրության մեջ կա մեկը, որը նման է Արեգ Սադոյանին, Արեգի նման անձին ցույց են տալիս, ասում եմ՝ սա իմ տղան չէ, էս ինչ եք անում: Բա չէ, տեսեք դեմքը, ասում եմ՝ բայց դեմքը չի երեւում, ասում են բա գլխարկը, բա մայկեն, ասում եմ՝ ինչ գլխարկ, ինչ մայկա, սրանք իր մայկեն ու գլխարկը չեն:

Մայկով մա՞րդ են դատում, էն էլ չհայտնաբերված մայկով»:

Պարոն Սադոյանի համոզմամբ, որոշ պաշտոնատար բարձրաստիճան անձինք դիտմամբ ստեղծում են պայթյունավտանգ իրավիճակ՝ մտածելով, թե բա պետություն է, ամոթ չէ՞, մինչեւ հիմա այդ մարդկանց չի կոտորել: Դիտմամբ սկսում են բախումային իրավիճակ, որ ցույցեր լինեն ու ապօրինի ձեւով մարդկանց են ձերբակալում, գրիչ, դանակի համար Լեւոն Բարսեղյանին ձերբակալել են»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031