«Արյան ճանապարհը ճիշտ չէ: Սխալներ բոլորն են թույլ տալիս, ոչինչ, ներողամտությամբ մոտենանք ամեն ինչին եւ հաղթենք` հօգուտ մեր պետականության: Թե չէ ստացվում է` «ես Ձեզ կրակեմ, դուք էլ ինձ»: Հետո՞: Իբր պետություն ունենք, հիմա էլ ջարդվե՞նք»,-ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով ստեղծված իրավիճակն այսպես է բնորոշում քանդակագործ, «Մտավորականների խորհուրդ» հ/կ անդամ Ֆերդինանդ Առաքելյանը:
Նա հասարակության շրջանում հակառուսական բեւեռացում է արձանագրում. «Հայտնվել են 85 թվի տղաները եւ ամեն տեսակի ախմախ բաներ են տարածում…իշխանություններին խնդրում եմ` մեզ հետ երկխոսության եկեք: Ստալինը, որ Ստալին էր, մտավորականության հետ էր խոսում…»:
Դիմելով իշխանություններին` քանդակագործն ասաց. «Մի՞թե ոչինչ չունեք ասելու: Եթե հույսը դրել են զենքի վրա, դա ողբերգության է բերելու»:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի»` ՀՀ նախագահի հրաժարականի պահանջին, Առաքելյանը նկատեց. «Նախագահ փոխելը հեշտ չէ, ժամանակ է պետք: Նախ ուշքի բերենք երկիրը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ