Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները պետք է երկխոսեն ժողովրդի հետ եւ փորձեն խելքին մոտ առաջարկությամբ հանդես գալ». Վահան Համազասպյան

Հուլիս 29,2016 13:17

«Որպեսզի լարվածությունը թուլանա, իշխանությունները պետք է երկխոսեն ժողովրդի հետ եւ փորձեն խելքին մոտ առաջարկությամբ հանդես գալ»,-«Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում այսօր ասաց «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» ղեկավար, տեխնոլոգ, «Մտավորականների խորհուրդ» հ/կ անդամ Վահան Համազասպյանը` խոսելով ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Նրա ձեւակերպմամբ, քաղաքացիներն օտարվել են երկրի գործերից, սպասում են, թե վերջը ինչ պետք է լինի. «Այս վիճակում ՀՀ-ն օր առաջ պետք է շտկի դրությունը: Սերժ Սարգսյանը ոչինչ չի կարող անել, որովհետեւ չունի գիտականորեն հիմնավորված ծրագիր եւ չի կարող երկիրը դուրս բերել տնտեսական ծանր վիճակից: «Սասնա ծռերը» ցույց տվեցին, որ նահանջելու տեղ չկա, ուշքի պետք է գալ»:

Համազասպյանը հիշեցրեց, որ «Հելիոֆիկացիայի ծրագրով» հնարավոր է ՀՀ տնտեսությունը դուրս բերել փակուղուց եւ որպես առաջնահերթություն` մուտք գործել ռուսական շուկա. «Ադրբեջանը 100 միլիարդ դոլարի ներդրումներ ունի ՌԴ-ում, հետեւաբար, ՀՀ-ն պետք է սեփական արդյունաբերությունն ունենա, որ դուրս գա այս վիճակից: Երկիրը պաշտպանելու համար հիմա բոլորը պահանջում են վճարել: Դրա համար պետք է ունենանք փող եւ արդյունաբերություն: Պատերազմող երկիրը իրավունք չունի կորցնել իր արդյունաբերությունը: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակում շատ են «ատկատները» եւ գողությունը: Հարգարժան գեներալներին հիշեցնեմ` այն զենքը, որը կրում են, միայն իրենց մարմինը պաշտպանելու համար չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031