ՀՀ կառավարությունը այսօր կայացած նիստում որոշեց պահուստային ֆոնդից 50 հազար Եվրոյին համարժեք դրամ (շուրջ 26.400.000) դրամ հատկացնել ՀՀ արդարադատության նախարարությանը` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումն իրականացնելու նպատակով:
Ի դեպ, վերը հիշատակված գումարի չափով փոխհատուցվելու է ընդամենը 3 քաղաքացու հայցադիմումի պահանջ:
Եթե նկատենք, որ ՀՀ-ում օր-օրի ավելանում է ՄԻԵԴ դիմող քաղաքացիների թվաքանակը, ապա պարզ է դառնում, որ բյուջեն առաջիկայում կունենա ճեղքեր և դրա համար անհրաժեշտ է լինելու նոր վարկեր վերցնել և նոր սոցիալական փաթեթներ կրճատել:
Անհրաժեշտ եղավ դպրոցի ուսուցիչներին հանգստի համար տրվող սոցիալական փաթեթը 2017թ-ից այլևս չտրամադրել, քանզի խնայողության ռեժիմը պահանջում է դատավորների աշխատավարձը բարձրացնել, որ կոռուպցիոն ռիսկերը կրճատվեն և մի քանի անվադող գնել, որ կառավարության անդամները ամռան տափին գազելներով չերթևեկեն:
Կարդացեք նաև
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ