Լրահոս
Օրվա լրահոսը

Հանկարծ բոլորը զարմացել են, թե ո՞ւր են պատգամավորները, ինչու չեն գալիս, որ իրենց «տղամարդկային» խոսքն ասեն. «Իրատես»

Հուլիս 29,2016 12:54

ՊՊԾ գունդը գրաված զինյալների հերթական պահանջը՝ հանդիպել ԱԺ պատգամավորների հետ, համաձայնեք, բավականին զավեշտալի է։ Մի քանի պատգամավորներին չհաշված, մյուսների համար սա ինքնասպանության նման մի բան է։ Պատկերացնո՞ւմ եք, շուրջ երկու շաբաթ է՝ ոչ միայն իշխանության, այլև իրենց ընդդիմադիր համարող պատգամավորները խոր թմբիրի մեջ են, բառ անգամ չեն ասում, ընդհատակ են անցել, իսկ նրանց ասում են եկեք մեզ հետ հանդիպման։

Նախ մարդիկ ողջ նստաշրջանի ընթացքում «տքնաջան» աշխատելուց հետո հազիվ մի ծովափնյա երկրում հանգիստ են վայելում, իսկ դուք ասում եք երկիրն իրար է խառնվել, հասեք։ Կարելի է մտածել, որ երբ մեզանում նման անկանխատեսելի զարգացումներ են լինում, ԱԺ-ն մշտապես արագ արձագանքում է ու ցույց տալիս, որ երկրում օրենսդիր մարմին կա։ Հիմա էլ հանկարծ բոլորը զարմացել են, թե ո՞ւր են պատգամավորները, ինչու չեն գալիս, որ իրենց «տղամարդկային» խոսքն ասեն։

Նախ՝ խորհրդարանը պետք է խորհրդարան լինի, որ իր գործառույթը կարողանա իրացնել։ Իսկ ո՞ւմ համար է նորություն մեր ԱԺ-ի իրական պատկերը, այսքանից հետո այդ «խեղճերից» ի՞նչ եք պահանջում, թողեք մարդիկ հանգստանան։

Երբ «Սասնա ծռերն» է պատգամավորներից ակնկալիքներ ունենում, էլի կարելի է հասկանալ, բայց երբ «ներսի» մարդն է առաջարկում այս բարդ խնդրի լուծումը գտնել խորհրդարանում, զարմանալի է։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկի մասին է։ Մի՞թե Փաշինյանը չգիտի, որ աբսուրդի ժանրի առաջարկ է անում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031