Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեղեկանք «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո 2016թ. հուլիսի 17-27-ը ՀՀ-ում ոստիկանության գործողությունների վերաբերյալ

Հուլիս 29,2016 13:10

2016թ. հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր հայտարարություն, որով տեղեկացնում էր, որ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները գրավել են Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը: Այդ հայտարարությամբ ազդարարվում էր զինված ապստամբության սկիզբը: Խմբավորման պահանջներն էին՝ ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին, Սերժ Սարգսյանի հրաժարականը և իշխանության փոխանցումը ժողովրդի վստահության կառավարությանը:

Նույն օրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ևս տարածել է հայտարարություն այն մասին, որ 2016թ. հուլիսի 17-ին զինված խումբը գրավել է ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը և պատանդ վերցրել ոստիկանների: 2016թ. հուլիսի 17-ին՝ ՊՊԾ գնդի գրավման ընթացքում, հրազենային վնասվածքի պատճառով մահացել է գնդապետ Արթուր Վանոյանը: Հրազենային վնասվածքներ են ստացել նաև 3-4 ոստիկան, ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը և Սմբատ Բարսեղյանը: Թաթուլ Թամրազյանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Սմբատ Բարսեղյանը դեռևս գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցությունների և «Սասնա ծռեր» խմբի բարի կամքի դրսևորման արդյունքում պատանդ վերցված բոլոր ոստիկանները ազատ են արձակվել մինչև հուլիսի 23-ը:

Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը հրաձգության հետեւանքով հրազենային վնասվածքներ են ստացել «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, որոնք նույն օրը տեղափոխվել են հիվանդանոց: Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը հրաձգության հետեւանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը: Նույն օրը հրազենային վնասվածք է ստացել նաև մեկ ոստիկան և խմբավորման անդամ Գևորգ Իրիցյանը, որը մնացել է ՊՊԾ գնդի տարածքում: Այս իրադարձությունը ուղեկցվել է ՀՀ Ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ աննախադեպ բռնությունների կիրառմամբ, անհիմն և անօրինական ձերբակալություններով, քաղաքացիների բնակարաններում անօրինական խուզարկություններ իրականացնելով և քաղաքացիներին փողոցից առևանգելով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հավաքագրել է 2016 թ. հուլիսի 17-ից 27-ը բերման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալները` հիմք ընդունելով զանգվածային լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաև բերման ենթարկվածների և իրենց հարազատների ու ընկերների կողմից տրամադրված տեղեկությունները:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031