Բրիտանական հեղինակավոր The Daily Express պարբերականը տվյալներ է հրապարակել, թե որ երկրներն են ամենավտանգավորն ու անվտանգը՝ ամառային հանգիստն անցկացնելու համար։
Նշվում է, որ աղբյուրի հիմք են հանդիսանում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տրամադրած տվյալները։ Ըստ այդմ՝ աշխարհում ահաբեկչության վտանգն ամենաշատն առկա է Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ռուսաստանի Դաշնությունում։
Աղբյուրի համաձայն՝ ահաբեկչության մեծ վտանգ կա Ադրբեջանում, Ուկրաինայում, Իտալիայում, Հունաստանում, Դանիայում, Շվեդիայում, Ղազախստանում, Մակեդոնիայում, Ավստրիայում, Կիպրոսում և Բոսնիա ու Հերցեգովինայում։
Անվտանգ երկրների շարքում տեղ են զբաղեցրել Հայաստանի Հանրապետությունը, Անդորրան, Չեխիան, Էստոնիան, Իսլանդիան, Մալթան, Շվեյցարիան և մի շարք այլ երկրներ։