Լրահոս
Օրվա լրահոսը

Թամար Հովհաննիսյանը՝ Արթուր Մեսչյանին. «Ուզում եմ քեզ տեսնել ռեալ, շոշափելի, իմ կողքին»

Հուլիս 29,2016 12:14

Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի Արթուր, դու գիտես, որքան եմ քեզ սիրում ու գնահատում: Գիտեմ, հոծ բազմությանը սիրում ես ուղղել խոսքդ մեծ բեմերից, քո սքանչելի խիզախ, խելացի երգով: Սա ուրիշ վիճակ է Արթուր: Արի, էս տղաները հավերժ չեն կարող մնալ այնտեղ, իսկ եթե Աստված չանի հայտնվեն բանտում, ամեն ինչ վերջացած է: Հայկը վերջնականապես կպարտվի Բելին: Մենք գրեթե տարեկիցներ ենք: Նույնիսկ դու մեծ ես ինձնից՝ ամեն իմաստով: Բայց ես քեզ խնդրում եմ, որպես մայր, կին, հայուհի: Երևա: Դուրս արի: Գիտեմ, ազգիդ հետ ես: Բայց ուզում եմ քեզ տեսնել ռեալ, շոշափելի, իմ կողքին: Այս պահը կորցնելով, կորցնում ենք ամեն ինչ: Մտիր իմ ֆեյսբուքի էջը, մի քանի բան կկարդաս ու ինձ ավելի լավ կհասկանաս; Սիրում ու գրկում եմ քեզ:

Նամակս՝ Արթուր Մեսչյանի երկրպագուների էջին, որ դեռ սպասում է հաստատման, հետո կամ կերևա, կամ էլ… չգիտեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031