Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ներողություն, իսկ կարող է հայը, օրինակ, եզդու, ռուսի կամ ասորու վրա կրակե՞լ. «Ժողովուրդ»

Հուլիս 29,2016 12:04

Երեւանում 13-րդ օրը շարունակվող արտակարգ իրավիճակում համառորեն քար լռություն պահանող իշխող Հանրապետական կուսակցությունը երեկ հերթական ԳՄ նիստն էր հրավիրել, որից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ինչպես միշտ, զավեշտալի հայտարարություններ արեց. «Մեր մոտեցումը եղել է եւ մնում է այն, որ հայը հայի վրա չպիտի կրակի. եւ իշխանությունը արել է ամեն բան, որպեսզի արյուն չհեղվի»։

Նախ՝անհասկանալի է, թե ինչ ասել է, երբ երկրի բարձրաստիճան պաշտոնյան, ով նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն է, ասում է, թե հայը հայի վրա չպետք է կրակի։ Ներողություն, իսկ կարող է հայը, օրինակ, եզդու, ռուսի կամ ասորու վրա կրակե՞լ։

Նաղդալյանը նաեւ անդրադարձավ ԱԺ արտահերթ նիստ չհրավիրելու պատճառին՝ հերթական անտրամաբանական բացատրությունը ներկայացնելով. «Այսօր գնում են դատական նիստեր, որոշումներ են կայացվում, եւ պատգամավորների կողմից որեւէ կոչերը կարող են ավելի լարել իրավիճակը»։ Փաստորեն, եթե այդ տրամաբանությամբ նայենք, ապա երկրիս ԱԺ-ն առհասարակ որեւէ անելիք չունի, քանի որ այս կամ այն հարցի շուրջ պատգամավորների հայտարարությունները կարող են լարել իրավիճակը։ Դեռ լավ է, որ, օրինակ, Մարտի 1-ից հետո ԱԺ նիստերը չեն կասեցվել։ Փաստորեն այն ժամանակ չէին հասկանում, որ պատգամավորներն իրենց հայտարարություններով ավելի կլարեն իրավիճակը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031