Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատների նպաստը 1000 դրամով բարձրացրին

Հուլիս 29,2016 11:51

Այսօրվա կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը որոշման նախագիծ ներկայացրեց՝ սուբսիդավորելու համար անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը բացատրեց, որ այս տարվա օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը էժանանում է 2.50 դրամով, բայց այն ընտանիքները, որոնք ամսական մինչև 250 կՎտ ժամ էլեկտրաէներգիա էին ծախսում, նախորդ տարվա օգոստոսի մեկից սուբսիդավորվում էին կառավարության և Տաշիր ընկերության կողմից, իսկ հիմա նպաստառու ընտանիքների համար էլեկտրաէներգիան թանկանալու է 4.35 դրամով, այդ պատճառով էլ կառավարությունը որոշում է այդ ծախսը վերցնել իր վրա: Նախագծի նպատակն է աղքատ ընտանիքների համար փոխհատուցել էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը և հնարավորինս աջակցել:

«Հարցը քննարկել ենք նաև հանրապետության նախագահի հետ և այդ ծախսը կառավարությունը վերցնում է իր վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով պետբյուջեից այս տարի կհատկացվի 567 մլն դրամ, իսկ գալիք տարի՝ 1 մլրդ 157 մլն դրամ:

Այս որոշմամբ այս ընտանիքների նպաստի չափը բարձրացավ ընդամենը 1000 դրամով, որով, ըստ վարչապետի, հնարավորինս կհատուցվի շուրջ 112300 ընտանիքների էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը: Մասնավորապես, 1000 դրամով բարձրանում է ընտանեկան նպաստի բազային մասը, սոցիալական նպաստը և եռամսյակային հրատապ օգնությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031