ՎՏԲ-Հայաստան Բանկը Tel Cell ընկերության հետ համատեղ մեկնարկեց դրամական փոխանցումներ կատարելու և ստանալու ևս մեկ հարմարավետ տարբերակ, որը զգալիորեն կխնայի հաճախորդների ժամանակը:
“TelCellTransfer” դրամական փոխանցումների նոր համակարգի օգնությամբ հաճախորդները կարող են ուղարկել և ստանալ արագ դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում: Փոխանցումները կարող են կատարվել ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերի և “TelCell Transfer” համակարգի 15 սպասարկման կետերի միջև, այնպես էլ Բանկի Տեղեկատվական կենտրոնի 8787 հեռախոսահամարին զանգահարելու (դրամական փոխանցման գումարը քարտին ավտոմատ հաշվեգրելու համար) և “ՀեռախոսԲանկ” ծառայության միջոցով (առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության փոխանցում կատարելու համար): Հետագայում, ՀՀ տեղական այլ բանկերի կողմից “TelCell Transfer” համակարգին միանալու դեպքում փոխանցումները հնարավոր կդառնան նաև “TelCell Transfer” համակարգին միացած նոր անդամ-բանկերի մասնաճյուղային ցանցերում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում “TelCell Transfer” համակարգով փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է ունենալ միայն անձնագիր և նշել ստացողի տվյալները: Փոխանցումները կարող են կատարվել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ռուսական ռուբլիով: Դրամական փոխանցումը կատարվում է առավելագույնը 5 րոպեի ընթացքում: Փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, բայց ոչ պակաս, քան 200AMD/30RUR/0.4USD/0.4EUR: Դրամական փոխանցման դիմաց ստացողից միջնորդավճար չի գանձվում:
“TelCell Transfer” դրամական փոխանցումների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.vtb.am կայքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով TelCell-ի տեղեկատվական կենտրոն 060 27-22-22 հեռախոսահամարով և Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով: