Ամերիկացի գերաստղ Ռիհանան Global Citizen փառատոնի ընթացքում իր աջակցությունը կհայտնի եզդի իրավապաշտպան Նադիա Մուրադի նախաձեռնությանը: Այս մասին ասվում է երգչուհու մամլո հաղորդագրության մեջ: Փառատոնը կանցկացվի Նյու Յորքի կենտրոնական այգում:
Փառատոնի մասնակցության տոմսերի վաճառքից եկած գումարները կուղարկվեն Իրաք, որպես օգնություն եզդի փախստականներին: Երգչուհու երկրպագուները նաև խնդրում են համացանցում տարածել #StopYazidiGenocide և #StandForYazidiWomen հեշթեգերը:
«ՍԻՆՋԱՐ» լրատվական կենտրոն