Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Դա կնշանակեր ընդունել եւ լեգիտիմացնել «հրացանավոր մարդու»՝ զենքի միջոցով հարցեր լուծելը. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 29,2016 10:36

Իշխանությունը չի ուզում դիմել կոշտ գործողությունների եւ գրոհով վերցնել ՊՊԾ գնդի տարածքը՝ խուսափելով մարդկային նոր զոհերից եւ դրանով պայմանավորված՝ շահագրգիռ միջազգային կառույցների բարոյախրատական քարոզներից, առ այն, թե ինչու չէր կարելի հարցը լուծել ուժային մեթոդներով։ Մեթոդներ, որ արեւմտյան զարգացած երկրներում, հիշեցնենք, առանց աչքը թարթելու կիրառում են զինված խմբերի ու խմբավորումների վնասազերծման համար։

Դե, իսկ զինված խմբի անդամները, հասկանալի է, արժանապատիվ նահանջելու խնդիր ունեն։

Այս համատեքստում ամենից հաճախ շրջանառվող թեզը, որ առաջարկվում է որպես փրկօղակ ստեղծված փակուղային իրավիճակը հաղթահարելու համար, զինված հարձակման գործով հարուցված իրավական գործընթացը քաղաքական դաշտ տեղափոխելն է։

Տրամաբանությունը հետեւյալն է. «Սասնա ծռերը» (կամ գոնե նրանց մի մասը) մասնակցել են Արցախյան ազատամարտին, զգալի ներդրում ունեն մեր հաղթանակներում եւ, մեղմ ասած՝ կասկածելի այս նախաձեռնությամբ հանդես են եկել ոչ թե անձնական մղումներով, օրինակ, պաշտոններ ստանալու կամ սեփական բարեկեցությունը բարձրացնելու ակնկալիքով, այլ զինակից ընկերոջը բանտից ազատելու համար։

Ավելին՝ ձեռի հետ նաեւ արդարության վերականգնման, անգամ նախագահի հրաժարականի հարց են բարձրացնում, եւ հանրության ինչ-որ հատված աջակցում է այդ «,տեսլականին»՝ դուրս է եկել փողոց։ Ուրեմն՝ իրավիճակի հանգուցալուծումը պետք է փնտրել ոչ թե իրավական, այլ առաջին հերթին քաղաքական հարթության վրա։

…Իշխանությունները կգնա՞ն, պե՞տք Է գնան այդ ճանապարհով։ Հազիվ թե։ Դա կնշանակեր ընդունել եւ լեգիտիմացնել «հրացանավոր մարդու»՝ զենքի միջոցով հարցեր լուծելու, պետությանը որոշումներ պարտադրելու իրավունքը, կարճաժամկետ ինչ-որ խնդիր լուծելու, այս դեպքում՝ ստեղծված լարված իրավիճակը լիցքաթափելու համար խաչ քաշել Հայաստանը երբեւէ լիարժեք իրավական պետություն, երկիրը՝ երկիր դարձնելու երկարաժամկետ հեռանկարի վրա:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. անունս կարեւոր չի says:

    Դա կնշանակեր..ի՞նչ կնշանակեր…ոչ մի բան էլ չէր նշանակի…իշխանություն չէ, ով ուզում ա լինի, եթե չկարողացավ դիմադրել՝ թողնելու ա գնա, անկախ նրանից, թե դա ինչ կնշանակի, իսկ եթե ատամը բռնեց ու կերավ, պարզ ա, որ ոչ մի տեղ էլ չի գնա, իշխանություն չէ, ով ուզում ա լինի…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031