Զինված խմբի հարձակումը ՊՊԾ գնդի վրա, որքան հասկանում եմ, հետապնդում էր հետեւյալ քաղաքական նպատակը. դա, այսպես ասած, «Ավրորայի» համազարկ պիտի լիներ հեղափոխության համար: Ըստ մտահղացման՝ հարյուր հազարավոր մարդիկ, ոգեւորված ոստիկանական շենքի զինված գրավումից, պետք է դուրս գային փողոց եւ պարտադրեին նախագահի հրաժարականը: Այնուհետեւ փողոցում, զինյալների հսկողությամբ, կձեւավորվեր ժամանակավոր կառավարություն, որը եւ կտաներ մեզ դեպի ժողովրդավարություն եւ բարգավաճում: Սա էր, եթե ֆիդայական հռետորաբանությունը մի կողմ դնենք, զինված խմբի «քաղաքական թեւի» ծրագիրը:
Ինչու այն, առայժմ՝ համենայնդեպս, կյանքի չի կոչվում: Ինձ թվում է՝ նույն պատճառով, որով «հրացանավոր մարդիկ» որոշեցին իրենց ձեռքը վերցնել ու «ներքին թուրքին ոչնչացնելով»՝ որոշել Հայաստանի բախտը` քաղաքական համակարգի ամլության պատճառով: Այդ հարյուր հազարավոր մարդիկ պարզապես զինյալների նկատմամբ համակրանքից ելնելով՝ փողոց դուրս չեն գա: Նրանք դուրս չեն գա երկրի վիճակից ծայրահեղ դժգոհությունից կամ նույնիսկ իշխանության նկատմամբ ատելությունից ելնելով եւ կգերադասեն իրենց մաղձը թափել համացանցում: Մարդիկ դուրս կգան փողոց քաղաքական պահանջներով՝ միայն այն դեպքում, երբ նրանց առաջնորդեն իրենց վստահությունը վայելող քաղաքական ուժեր: Եվ «Սասնա ծռերն» իրենց ակցիայով անենեւին էլ չեն կարող դրան նպաստել, որովհետեւ այդ համակարգը ավտոմատներով չես ստեղծի, դա շատ նուրբ, միաժամանակ շատ քրտնաջան ամենօրյա աշխատանք է:
Մենք տեսնո՞ւմ ենք այդ քաղաքական ուժերին Ազատության հրապարակի կամ Խորենացու փողոցների հարթակներում: Կարծես թե՝ ոչ: Այնտեղ, իհարկե, կան շատ լավ, շատ համակրելի մարդիկ, որոնք արտասանում են երբեմն շատ ճիշտ ճառեր, բայց նրանք չեն ներկայացնում ուժ, որովհետեւ օժված չեն քաղաքական հայացքների համակարգով, որը պետք է հավաքվածների մեջ արթնացնի ընդհանուր գործի, ընդհանուր նպատակի զգացողությունը:
Մնացած թերությունները` իրարից բարձրախոս խլելը, իրար հակասող բաներ ասելը, «գնանք այստեղ, գնանք այնտեղ» անհամոզիչ մարտավարությունը, բարձրախոսի զիջումը պատահական մարդկանց, հընթացս լրատվամիջոցների վրա «մուննաթ գալը»` այդ ամենը հետեւանքներ են: Պատճառը համակարգային մտածողության բացակայությունն է:
Իհարկե, այստեղ էլ մեղավորը իշխանությունն է, որը 21 տարվա ընթացքում չի ցանկացել արդար ընտրություններ անցկացնել, իսկ քաղաքական համակարգը ստեղծվում եւ հղկվում է ընտրությունների միջոցով: Բոլոր մնացած դեպքերում իշխում է տարերքը: Այս դեպքում` շատ վտանգավոր:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Սովետական միությունում 70 տարի ընտրություն չէր եղել, բայց 88 թվին ստեղծվեց շարժում, որի առաջնորդներից կարելի էր լսել աշխարհայացքային, ծրագրային ելույթներ, տակտիկական հետաքրքիր քայլեր, կար ժողովրդի հետ շփում ու աշխատանք և այլն… Ես դժվարանում եմ հիշել վերջի 20 տարում ինչ որ նման բան: Ինձ հայտնի չի որևէ կուսակցության որևէ ծրագրային դրույթ, որևէ կուսակցության առաջնորդի կարծիքը աշխարհի ընթացքի, դեսի դենի մասին: Ես չգիտեմ որևէ կուսակցություն, որ հանդիպումներ ձեռնարկի քաղաքացիների հետ ընտրությունների արանքների տարիների ընթացքում ու փորձի հասկանալ, համոզել, լսել …
Մի հատ ինքներզ մեզ համոզող բացատրություն գտնենք, թե ոնցա ամեն օր Սաշիկը մեր կուսակցություններին ու քաղաքական գործիչներին խանգարում որևէ մտավոր կամ ֆիզիկական գործունեություն իրականացնել ու հանգիստ շարունակենք կոչեր գոռգոռալը:
Քաղաքական դաշտի ոչ թե ամլացումը, այլ ամայացումը տեղի է ունեցել և ունենում հրացանավոր մարդու՝ տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի ՛՛շնորհիվ՛՛: Եթե հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը նրա դերակատարությունը վիրտուալ չափողականության մեջ է, ապա մարտի մեկի սպանդին նրա մասնակցությունը ոորևէ կասկած չի հարուցում, դե իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ընթացիկ հասրակական ու քաղաքական ընդվզումների դեպքում ինչպես են ՛՛արձագանքում՛՛ ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու դակիչ դատարանները, պատկերը լրիվ կամբողջանա:
Խոսում եք բարձրախոսը խլելու մսին, սակայն զլանում եք նշել, որ անգամ ինքնաբուխ հավաքը վարողների նկատմամբ քսի են տրվում խամաճիկ և ըստ էության հանցավոր ՛՛ուժայինները՛, այդ նույն հրացանավորները՛, որոնք փորձում են թեկուզ հանցավոր ճանապարհով, այդ թվում և ՛՛արհեստավարժ՛՛ սադրիչների ներդրմամաբ, անպայման գլխատել ժողովրդական ընդվզումը:
Անկեղծ ասած՝ կարծում էի, թե այսօրվա սյունակը ուղղված կլիներ հանիրավի առևանգված մեր քաղաքականապես ակտիվ քաղաքացիների, այդ թվում և Լևոն Բարսեղյանի պաշտպանությանը, սակայն երևի դուք ավելի լավ գիտեք, թե ինչ պիտի գրեք:
Ազգի ճակատագրի համար պատասխանատու է ոչ ժողովուրդը, ոչ էլ նույնիսկ կառավարությունը, միակ պատասխանատուն՝ դա զինված մտավորականն է, զինված ոչ միայն խելքով ու շնորհքով, այլեւ զինված փողով ու բռունցքով, խելքի դեմ՝ խելք, փողի դեմ՝ փող, ուժի դեմ էլ՝ ուժ: Կարեւորը այդ մարդ լինի ազգի խիղճն ու պատիվը, փողն ու ուժն էլ մնացածներս կապահովենք: