Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Շահնազարյանի բաց նամակը. հրաժարվում եմ ոստիկանության և ԱԱԾ ծառայություններից

Հուլիս 29,2016 10:08

Ես՝ ՀՀ քաղաքացի Աննա Շահնազարյանս, հայտարարում եմ, որ հրաժարվում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության՝ օրենքով սահմանված ծառայություններից, դրանք են՝ ապահովել իմ կյանքի եւ առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր եւ հակաիրավական ոտնձգություններից, ինչպես նաև իրենց գործունեությունն իրականացնելիս երաշխավորել մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։

Իմ հրաժարումը հիմնավորում եմ հանրությանը հայտնի այն փաստերով, հատկապես 2016թ․ հուլիսի 17-ից հետո ժամանակահատվածում, որ ԱԱԾ և ոստիկանության ծառայողներն իրենք են կատարում հանցավոր և հակաիրավական ոտնձգություններ իմ և քաղաքացիների նկատմամբ, պաշտպանում են ոչ թե մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն, այլ գաղութարար պետությունների և սուբյեկտների, ՀՀ ժողովրդի իշխանությունը յուրացրած անձանց ու կուսակցությունների ապօրինի և հակաիրավական շահերը։

ՀՀ ԱԱԾ֊ն և ոստիկանությունը հայտարարում եմ օրենքից և իրավունքից դուրս։

Ի գիտություն ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ քանզի ես հրաժարվում եմ հակաիրավական այս կառույցների՝ ինձ համար նախատեսված ծառայություններից, պահանջում եմ իմ վճարած հարկերից առանձնացնել ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին փոխանցվող մասնաբաժինը և ուղղել ՀՀ կրթական համակարգին։

 

ՀՀ քաղաքացի՝ Աննա Շահնազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031