Քիչ առաջ լուր ստացանք, որ Հյուսիսային պողոտայի հարակից տարածքից բերման է ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահրամ Պետրոսյանը, որն իր անձնական մեքենայով տեղափոխում էր Ազատության հրապարակում տեղի ունեցող խաղաղ հավաքի տեխնիկան։ ՃՈ ոստիկանները բերման են ենթարկել Վահրամ Պետրոսյանին տեխնիկայի հետ միասԻն։ Ոստիկաններից մեկը նստել է վերջինիս մեքենայի ղեկին և հեռացել՝ տանելով տեխնիկան։
Հայտնում ենք նաև, որ այս պահին խուզարկություն է տեղի ունենում Ալեք Ենիգոմշյանի բնակարանում։
Հիմնադիր խորհրդարան